
ՉԺՀ-ն մինչև մարտի 31-ը կսառեցնի ամերիկյան ավտոմոբիլների և պահեստամասերի մաքսերի բարձրացումը

ՉԺՀ-ի Պետխորհուրդը որոշում է ընդունել ԱՄՆ-ից ավտոմոբիլների եւ համալրող մասերի լրացուցիչ ներկրման մաքսերի սահմանումը սառեցնել մինչեւ 2019 թվականի մարտի 31-ը: Այս մասին ասված է ՉԺՀ-ի Պետխորհրդին կից Մաքսերի կոմիտեի՝ դեկտեմբերի 14-ին հրապարակված հայտարարության մեջ:
«Պետխորհրդի հավանությամբ Մաքսային կոմիտեն որոշում է ընդունել երեք ամսով դադարեցնել ԱՄՆ-ում արտադրված ավտոմոբիլների եւ համալրող մասերի ներկրման մաքսերի բարձրացումը, ինչը վերաբերում է 211 ապրանքային կետերի»,- նշված է փաստաթղթում:
Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի հարթակում կայացած հանդիպմանը համաձայնության են եկել երեք ամսվա ընթացքում ձեռնարկել քայլեր՝ միտված երկու պետությունների միջեւ առեւտրական համաձայնագրի կնքմանը: Ըստ որում Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ համաձայնել է հունվարի 1-ից 10 տոկոսից 25 տոկոս չբարձրացնել 200 միլիարդ դոլար ընդհանուր գումարի չինական արտադրանքի սակագները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: