Սաուդյան Արաբիայում 40 հազարից ավելի կանայք վարորդական իրավունք են ստացել անցած տարվա հունիսին նրանց կողմից ավտոմեքենայի վարման արգելքի վերացումից հետո:
«Թույլ չենք տա ազգամիջյան կոնֆլիկտ Ղազախստանում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ղազախ հասարակական գործիչ, քաղաքական և տնտեսական վերլուծաբան Ռախիմ Օշակբաևը՝ անդրադառնալով Ղազախստանում տեղի ունեցած ծեծկռտուքին և դրան հաջորդած հակահայկական տրամադրություններին։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ֆրանսիայի Մորիյոն լեռնադահուկային հանգստավայրի երկու աշխատակից է զոհվել այն ժամանակ, երբ կիրառել է տեղումներից հետո կանխարգելիչ ձնահոս առաջացնող պայթուցիկ սարքը:
«Տիկին Հակոբյանի այցից հետո մեր կազմակերպությունը չայցելեց Կարեն Ղազարյանի ընտանիքին, ինչը, կարծում եմ՝ սխալ է, որովհետև, եթե մենք գնայինք ու իրավիճակը բացատրեինք, գյուղացիները փողոց դուրս չէին գա»:
Նախորդ հինգ տարիների ընթացքում աշխարհում ավելի քան 30 հազար միգրանտ մահացել կամ անհետ կորել է:
Եգիպտոսի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հունվարի 13-ին երեք ամսով երկարաձգել է երկրում գործող արտակարգ դրության ռեժիմը, գրում է «Ալ Ահրամ» լրատվական պորտալը։
Թաիլանդը, որն աշխարհում բնական կաուչուկի խոշորագույն արտահանողն է, պլանավորում է հինգ տարում մեկ երրորդով կրճատել դրա արտադրությունը՝ գների բարձրացում ապահովելու համար, որոնք 2016 թվականից ի վեր պահպանվում են ամենացածր նշագծերի վրա։
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 12-ին հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականության հավանության վարկանիշը 2019 թվականի սկզբին աճել է 5 տոկոսով:
Blue Origin ամերիկյան ընկերությունը պլանավորում է զբոսաշրջիկներին New Shepard նավերով ենթաուղեծրային թռիչքների ուղարկելն սկսել 2019 թվականի առաջին կեսին, բայց դեռեւս չի որոշել տոմսի գինը:
Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներից ավելի քան 650 հազար փախստականների են երեք տարվա ընթացքում փրկվել Միջերկրական ծովում անօրինական միգրանտների փոխադրողների դեմ պայքարում Եվրամիության՝ ռազմածովային գործողության արդյունքում:
«Հայաստանը ունենալով իրավունք օգտվել համաձայնագրից, պետք է ժամանակ չկորցնի՝ օգտվելով այն բոլոր հնարավորություններից, որոնք արդեն հասանելի են ՀՀ կառավարությանը»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2018 թվականին գրեթե կես դարի ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ում նվազել են դեղորայքի գները:
Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Սիրիայի Հալեպ քաղաքում էլեկտրասարքավորումների արտադրության գործարանը վերսկսել է աշխատանքը պատերազմով պայմանավորված երկարատեւ պարապուրդից հետո:
Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները Սիրիայի հետ սահմանին՝ Հաթայ նահանգում զորավարժություններ են իրականացնում:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է չորս մարդ:
Հունվարին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Բեյլագանի շրջանի Աշըղալըլար գյուղի բնակիչ Բաբաև Ազեր Աֆթանդիլ օղլուն (Babayev Azər Aftandil oğlu):
Իսրայելական Elbit Systems ընկերությունն Ադրբեջանին է վաճառել վերջին մոդելի անօդաչու սարքեր, հայտնում է The Jerusalem Post-ը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ ներկայում արտակարգ իրադրության ռեժիմ մտցնել երկրում ու սպասում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ԱՄՆ կոնգրեսի կողմից միջոցների հատկացման վերաբերյալ որոշման ընդունմանը:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում հունվարի 12-ին պայթյուն է որոտացել:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչ Փաշինյանի իշխանությունը երջանիկ եւ հպարտ կեցվածքով թոզ է փչում ժողովրդի աչքերին` փորձելով քողարկել իրական գնաճի տեմպերը, տնտեսական անկումը, գազի թանկացման բացասական հետեւանքները, մարտահրավերները գնալով ավելանում են:
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հայկո Մաասը հունվարին կայցելի Մոսկվա:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ եթե իրենց հարցումը, թե քաղաքապետարանի աշխատակիցները որքան պարգևավճար են ստացել տարեվերջին, պատասխան չստանա, պատրաստվում են գնալ մինչև վերջ:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը շատ է սիրում ձեռքը սեղանին խփել ու հայտարարել, որ որեւէ հանցագործ համայնքապետի թույլ չի տալու պաշտոնավարել, բայց իրականում բոլորը համոզվել են, որ նա կամազուրկ եւ որոշումներ կայացնելու անընդունակ մարդ է:
Մինչ էջմիածինցիները հանրահավաքներ են կազմակերպում եւ պահանջում արդարադատության իրականացում Էջմիածնում եւ հարակից գյուղերում 20 տարի ճորտատիրություն հաստատած Մանվել Գրիգորյանի նկատմամբ, վերջինս մեկնել է Արցախ:
«Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավորները հունվարի 10-ին՝ մանդատները ստանալու օրը, հավաքվել էին Ազգային ժողովի նիստերի դահլիճում և փակ քննարկում էին անցկացրել, որին մասնակցել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ձյան սաստիկ տեղումների հետեւանքով Սենտիսի լեռնագագաթից հինգ մետր բարձրությամբ ձնահյուս է իջել Շվեգալպի լեռանցքում, կատարվում են կորածների որոնումներ: