Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 15-ին քննվում էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տնտեսական միջոցներով կործանել Թուրքիան, եթե վերջինը որոշի հարձակում գործել Սիրիայի քրդերի վրա:
Ամփոփելով ներման գործընթացի հրապարակայնության վերաբերյալ իմ էջում արված հարցման արդյունքները՝ 82% ՝այո եւ 18%՝ ոչ, ինչպես նաեւ այս օրերին շարունակվող քննարկումները եւ տարբեր դիրքորոշումները՝ պարզ է դառնում, որ հասարակությունը պետք է հնարավորություն ունենա իմանալ՝ ինչ պայմաններում, ինչ չափանիշների հիման վրա է կոնկրետ անձին ներում շնորհվել։ Ասվածը ամենեւին չի նշանակում, որ ներման ողջ գործընթացը պետք է լինի հրապարակային, այլ այն, որ ներման գործընթացի որոշակի փուլում տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը։
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր «Իմ քայլի» պատգամավորներից մեկն ասում է, որ եթե ՀՀԿ-ն այսպես շարունակի, կկորցնի նույնիսկ 4.7 տոկոսը…
ԱՄՆ-ի քաղաքացիների գրեթե 70 տոկոսը հավանություն չի տա երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելուն, եթե նախագահ Դոնալդ Թրամփը դրա սահմանման մասին որոշում ընդունի առանց Կոնգրեսի հավանության Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար միջոցների հատկացման նպատակով:
կոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հոնգուրասից միգրանտների նոր քարավանի վերաբերյալ տեղեկատվության ֆոնին հայտարարել է, որ միայն արգելապատը կարող է նրանց կանգնեցնել, եւ կոչ է արել դադարեցնել շաթդաունը։
Վենեսուելան նախագահ Նիկոլաս Մադուրոն հունվարի 14-ին հայտարարել է երկրում նվազագույն աշխատավարձը 300 տոկոսով բարձրացնելու մասին:
Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը:
ԵԱՏՄ-ում եղած բազմաթիվ խնդիրների լուծումների բացակայությունն ու ստեղծված ճգնաժամն էր դրդել նախկին ընդդիմադիր «Ելք» դաշինքին՝ բարձրացնելու այդ միությունից Հայաստանի դուրս գալու մասին հարցը: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը դրական է գնահատում ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման ու տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում Ռուբեն Ռուբինյանի, Արման Եղոյանի և Միքայել Մելքումյանի թեկնածություններին:
Արցախում հունվարի 16-24-ը տեղի կունենա ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությանը, նշել է, որ ԱՄՆ նախագահի խոսքերը տխրեցրել են իրեն:
Ազգային ժողովի հանձնաժողովների թիվը նախկին 9-ից 11 դարձնելը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ուռճացում չի համարում: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ հանձնաժողովների ավելացումն իրենց որևէ առավելություն չի տալիս։
168.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանի համար Կառավարական առանձնատնային հատվածում շատ արագ տեմպերով վերանորոգվում է առանձնատներից մեկը, որպեսզի վերջինս կարողանա տեղափոխվել և բնակություն հաստատել այնտեղ։
Կորեայի Հանրապետության իշխանությունները երրորդ օրն անընդմեջ արտակարգ միջոցներ են ձեռնարկում մթնոլորտում առողջության համար վնասակար մանրադիսպերս փոշու մակարդակի իջեցման համար:
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այսօր ևս մեկ հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ՝ քննարկելու տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները։
N1H1 վիրուսով (այսպես կոչված «խոզագրիպ») պայմանավորված բարդացումների հետեւանքով Վրաստանում մահացել է արդեն 17 մարդ: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Կատալոնիայի (Իսպանիա) Mossos d՚Esquadra իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալել են 14 մարդու։
Այսօր նորընտիր Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քաղաքական քննարկումների արդյունքում եկել են համաձայնության, թե որ մշտական հանձնաժողովի նախագահին որ խմբակցությունն է առաջարկում:
Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց 20 րոպեանոց ընդմիջումը։ Այն պահանջել էր «Իմ քայլը» դաշինքը՝ քննարկելու համար ԱԺ մշտական հանձնաժողովների անվանումներում փոփոխություններ ու շտկումներ կատարելու համար։ Եվ մինչ իշխանական վերնախավը զբաղված էր այդ գործով, շարքային «քայլողները» կամ պատգամավորները ժամանակն անցկացնում էին ԱԺ ճաշարանում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։
Վերջին օրերին Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև առաջացած լարվածությունը որոշակի լույս է սփռում երկու երկրների հարաբերությունների բնույթի վրա։ Լարվածությունը ստեղծվեց հունվարի 11-ին՝ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ասուլիսի ժամանակ, երբ վերջինս անդրադարձավ Ադրբեջանում հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների ունեցած խնդիրներին։
«Բոկո հարամ» իսլամիստական խմբավորման զինյալներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Նիգերիայի հյուսիս-արեւելքի Բոռնո նահանգի քաղաքներից մեկը:
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Գեյր Պեդերսենը հունվարի 15-ին ժամանել է Դամասկոս, որտեղ կանցկացնի մի քանի օր:
«Նշանակված մարզպետներդ ու քաղաքապետերդ ամբողջապես գաճաճների հավաքածու են, որոնք թեկուզ ավանակի կարգավիճակով կողքիդ քայլելով ձգտել են մի աթոռ փախցնեն, բայց արդյո՞ք դժվար է քո կողմից նկատել, որ ժամանակ առ ժամանակ այդ գաճաճների վրա նստելով միշտ էլ քո ոտքերի հաշվին ես առաջ գնալու։ Հետաքրքիր է այդ գաճաճների հետ ճանապարհվելով մինչև ո՞ւր ես հասնելու, չէ՞ որ նրանք իրենց գաճաճությամբ միշտ էլ բարձրացնելու են քո հակառակորդների հասակը։ Լսի՛ր Նիկոլ, եթե արագ կերպով երկրում հայրենասիրությունն ու ազգային գաղափարախոսությունը չդարձնես կենտրոնաձիգ ուժ և քաղաքական-տնտեսական միտք, ապա երկիրը տանելու ես կործանման»։
Լոնդոնում Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահ և ներկայումս Բաքվում ազատազրկված բանկիր Ջհանգիր Հաջիևի կնոջ նկատմամբ հարուցված գործի հետաքննությունը շարունակվում է:
Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հունվարի 15-ին հրապարակել է պաշտպանության հարցերին վերաբերող նոր «Սպիտակ գիրքը», որը դրա հրապարակման սկզբից ի վեր առաջին անգամ չի բովանդակում հիշատակում ԿԺԴՀ-ի՝ որպես թշնամու մասին:
Գդանսկում սուգ է հայտարարված քաղաքագլուխ Պավել Ադամովիչի սպանությունից հետո, այն կտեւի հունվարի 15-ից մինչեւ հուղարկավորության օրը:
Նա հայտարարեց, որ ինքը հայ ազգի ֆանատն է. «Ես ֆանատ եմ իմ ազգի կապակցությամբ, Սորոսից հեռու եմ, այլասերվածությունից, բան, մեր հայկական եկեղեցին պահում, պահպանում ենք»: