Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելի նամակները երկրի այն ընկերությունների հասցեով, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք – 2» նախագծին, գնահատել է որպես հերթական սադրանք:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անհրաժեշտ է համարում իրագործել Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) շուրջ 2016 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքները, այլապես բրիտանական դեմոկրատիայի ինստիտուտների նկատմամբ վստահությունը, նրա խոսքով, կխարխլվի:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ», – ասված է նախագահի ստորագրած հրամանագրում։
«Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Հայկ Չոբանյանը, հնարավոր է, նշանակվի Տավուշի մարզպետ։
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնը պետք է հասնի նրան, ով ավելի շատ պատգամավոր ունի, մեծամասնություն է:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ-ն մտադիր է Կառավարության առաջարկով քննարկել Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, որը մեկնարկել է հունվարի 14-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ-ում այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Այո, իհարկե, վարչապետի թեկնածությունն առաջադրելու ենք այսօր»,-ասաց Մակունցը:
Թեհրանի մերձակայքում կործանված բեռնատար ինքնաթիռը պատկանում էր Իրանի բանակին:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունվարի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում:
«Տեսաք, որ մենք ստորագրություն էլ չենք տվել, ասում, խոսում են, մարդու վրա ասել, կապել, խոսելով չի կարելի: Քոչարյանի կալանավորումը հիմնական քննչական մարմիններում ա, կան քննիչներ, դատավարություն»:
Անցյալ տարվա մեր հրապարակումներում բազմիցս անդրադարձել ենք փոքր և միջին բիզնեսի հանդեպ նախկին և ներկա իշխանությունների խտրական վերաբերմունքին, միաժամանակ ընդգծելով խոշոր բիզնեսին արտոնյալ հնարավորությունների տրամադրման իրողությանը: Այս արտառոց երևույթի փայլուն օրինակներից մեկին հաղորդակից դարձանք օրերս:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Բանավեճ է եղել, նա ասել է, ես պատասխանել եմ, իհարկե, սպառված է, հիմա մարդ է, մարդիկ իրար հետ բանավեճ է եղել, ասել ենք, թեման փակել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նախընտրական շրջանում Էդմոն Մարուքյանի հետ իր բանավեճին:
Հունվարի 14-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը:
Նորընտիր Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մտադիր չէ հրաժարվել մանդատից: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ իր բացակայությունների վերաբերյալ այժմ էլ համապատասխան տեղեկանքները կներկայացնի, իսկ քաղաքացիներն իրենց ուժին են ձայն տվել:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի երկու կոմիտեների իրավաբաները կքննարկեն ցուցմունքներ տալու համար այն թարգմանիչներին կանչելու հնարավորությունը, որոնք ներկա են եղել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպումներին:
Գազի պայթյուն է տեղի ունեցել Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքի բնակելի շենքում, ինչի հետեւանքով մի կին Է զոհվել, չորս մարդու ճակատագիրն անհայտ է մնում:
Հանրապետության մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից: ՀՀ վարչապետի որոշմամբ, Արման Բոշյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ հունվարի 16-ին Փարիզում կայանալու է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հռիփսիմե Գրիգորյանն ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից:
Ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 7-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով: Արգասաբեր գործունեության մաղթանքով շնորհավորում ենք Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներիդ:
7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների հաջողությունը մեծապես պայմանավորված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունից: Այս մասին հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Արցախի հարցում հնարավոր անցանկալի սցենարների և պանթուրքիզմի վտանգի մեծացման պայմաններում, առավել արդիական է ոչ թե Նիկոլի «իզմերի» բացակայության տեսությունը, այլ հենց Ցեղակրոնությունը»։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 15:00-ին, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, կքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը վարող դատավոր Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել:
«Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը, սկսվում է հաջորդ՝ հույսերի և խոստումների իրականացման, հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը:
«Բոյինգ-707» բեռնատար ինքնաթիռ է հունվարի 14-ին կործանվել Թեհրանից արեւմուտք ընկած շրջանում:
Գդանսկի քաղաքագլուխը, որը վիրավորել էր հարձակման հետեւանքով, վիրահատություն է տարել, նրա վիճակը մնում է շատ ծանր:
ՀՀ վարչապետի որոշմամբ Արման Եղոյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիացիներին հղած նամակում հայտարարել է, թե կցանկանար, որ որքան կարելի է շատ քաղաքացիներ մասնակցեն հունվարի 15-ին մեկնարկող ազգային քննարկումներին: