«Երկրապահ կամավորականների միության համագումարը տեղի կունենա այն ժամանակ, երբ վարչության նիստը կայանա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը՝ ընդգծելով, որ արտահերթ համագումարի հարցը որոշվում է վարչության նիստի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ավետ Ադոնցին Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նրա նշանակվելու առթիվ, հույս հայտնելով, որ ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը կնպաստի դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը:
Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոնի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցյալ շաբաթ մանրամասն վերլուծել եմ Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ կապված հիմնական խնդիրները և ցավով փաստել, որ համաձայնագիրը այս տարի ԵՄ-ի կողմից չի վավերացվի:
Եվրամիությունը հունվարի 14-ին նամակ կհղի Մեծ Բրիտանիայի կառավարությանը, որը կպարզաբանի Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծում Իռլանդիայի սահմանի մասին կետը:
«Այո, կանոնակարգով սահմանված չէ և, ես կարծում եմ, որ դա դիտավորյալ է արվել նախկինում, որպեսզի մեծամասնությունը հնար ունենա տարբեր իրավիճանկներում տրաբեր պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր ընդդիմությունների հետ, որովհետև ընդդիմությունները կարող էին շատ ավելի շատ լինել»:
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Այս մասին հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը:
Լիբիայի ԱԳ նախարարությունը որոշում է ընդունել հրաժարվել Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) տնտեսական գագաթնաժողովին մասնակցելուց, որը պետք է կայանա հունվարի 18-20-ին:
Մեր դիտարկմանը, իշխանափոխությունն ազդե՞լ է գործընթացի վրա, Ա.Միրզոյանը պատասխանեց. «Եթե 6-րդ գումարման խորհրդարանը շարունակեր աշխատանքը, ապա մի քիչ ավելի սահուն կընթանար այդ աշխատանքը»:
Թեհրանից ոչ հեռու աղետի ենթարկված Իրանի բանակի բեռնատար ինքնաթիռի բեկորներից դուրս են բերվել բոլոր 15 զոհվածների մարմինները, օդանավում եղած 16 մարդկանց մեջ կա միայն մեկ փրկված:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր «Արմենպրեսի» հետ հայտարարել էր, որ խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, որը մեկնարկել է հունվարի 14-ին: «Այո, իհարկե, վարչապետի թեկնածությունն առաջադրելու ենք այսօր»,-ասել էր Մակունցը:
Քվեարկությունը մեկնարկել է ժամը 13:30-ին և կշարունակվի մինչև 14:30-ը: Ազգային ժողովի նախագահի ընտրությունը տեղի է ունենում փակ-գաղտնի քվեարկությամբ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սփյուռքի նախարարության հնարավոր փակմանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հունվարի 14-ին Մոսկվայում իր ճապոնացի պաշտոնակից Տարո Կոնոյի հետ կայացած հանդիպմանը տվել է երկու երկրների միջեւ հաշտության պայմանագրի կնքման հարցի շուրջը բանակցությունների մեկնարկը։
Իրանի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Վրաստան ուղեւորություններից, եթե չկա դրա անհրաժեշտությունը:
Վրաստանի խորհրդարանն աշխատանքը կվերսկսի փետրվարի 5-ին: Այդ մասին ասված է օրենսդիր մարմնի կանոնակարգում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում թեկնածու չի առաջադրի: Այս մասին ԱԺ առաջին նիստի ընթացքում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Այս պայմաններում, մեր երկրի անվտանգության և զարգացման հիմնական երաշխիքը հասարակության կողմից նախանձախնդիր և հետևողական վերաբերմունքն է նորընտիր Ազգային Ժողովի և ձևավորվելիք Կառավարության նկատմամբ, և նրանց կողմից ընդունվող որոշումների և իրականացվող քայլերի նկատմամբ մշտական հանրային հսկողությունը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն իր ընտանիքի անդամներից մեկի մահվան կապակցությամբ վաղաժամկետ ավարտում է շրջագայությունը Մերձավոր Արեւելքում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելի նամակները երկրի այն ընկերությունների հասցեով, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք – 2» նախագծին, գնահատել է որպես հերթական սադրանք:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անհրաժեշտ է համարում իրագործել Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) շուրջ 2016 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքները, այլապես բրիտանական դեմոկրատիայի ինստիտուտների նկատմամբ վստահությունը, նրա խոսքով, կխարխլվի:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ», – ասված է նախագահի ստորագրած հրամանագրում։
«Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Հայկ Չոբանյանը, հնարավոր է, նշանակվի Տավուշի մարզպետ։
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնը պետք է հասնի նրան, ով ավելի շատ պատգամավոր ունի, մեծամասնություն է:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ-ն մտադիր է Կառավարության առաջարկով քննարկել Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, որը մեկնարկել է հունվարի 14-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ-ում այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Այո, իհարկե, վարչապետի թեկնածությունն առաջադրելու ենք այսօր»,-ասաց Մակունցը:
Թեհրանի մերձակայքում կործանված բեռնատար ինքնաթիռը պատկանում էր Իրանի բանակին: