Արմավիրի մարզպետի միակ արժանիքը Արարատ Միրզոյանի մտերիմ լինելն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը շատ է սիրում ձեռքը սեղանին խփել ու հայտարարել, որ որեւէ հանցագործ համայնքապետի թույլ չի տալու պաշտոնավարել, բայց իրականում բոլորը համոզվել են, որ նա կամազուրկ եւ որոշումներ կայացնելու անընդունակ մարդ է: Հնարավոր չէ նրա մոտ որեւէ հարցով գնալ ու ինչ-որ հարցի վերաբերյալ կոնկրետ պատասխան ստանալ՝ բողոքում են նրա հետ գործ ունեցողները:

Նա միայն մի արժանիք ունի` առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մտերիմն է, եւ քանի դեռ Միրզոյանը իշխանական հիերարխիայում բարձր դիրք է զբաղեցնում, նրա մտերիմները պետք է հարկատուների հաշվին աշխատավարձ ստանան ու ոչինչ չանեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031