Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «7-րդ գումարման Աժ պատգամավորները ստացան մանդատները: Շնորհավորում եմ բոլորին ու հատկապես նրանց, որ առաջին անգամ են ընտրվել ու լի են հավատով ու եռանդով, որ մեր Հայաստանում կարողանալու են իրականացնել իրենց ծրագրերն ու երազանքները:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկը` խորհրդարանում ստեղծել ԵՏՄ հարցերով մշտական հանձնաժողով, ընդունվել է իշխանության կողմից:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած «Իմ քայլում» բացառում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար է դառնալու ոչ անհայտ, ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը, այնուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ հենց նա է դառնալու աշխատակազմի ղեկավար:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամանորյա տոներից հետո հանդիպել է սփյուռքահայ գործարարների հետ և նրանց կոչ արել ավելի ակտիվորեն ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործում ներգրավել այն երկրների գործարարներին, որտեղ իրենք ապրում են:
«Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի դեմ ցուցմունք է տվել նաև «Մարտի մեկի» գործով դատապարտված Արամ Բարեղամյանը:
Lragir.am-ի զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Եթե գործընթացը դանդաղ է առաջ շարժվում, դա Հայաստանի որոշումն է, քանի որ ԵՄ-ն թույլ է տալիս, որպեսզի իր արևելյան հարևանության երկրներն ընտրեն ասոցիացման այն խորությունը, որը ցանկանում են և կարող են։ Գնահատականները գործընթացի երկարաձգվածության վերաբերյալ կիսում եմ»:
Թուրքական «Hurriyet» թերթի կայքն անդրադարձել է Արարատ լեռան (թրք. Ağrı Dağı) վրա Նոյյան տապանի գոյության մասին վկայող որոշ առեղծվածային հանգամանքների։
Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք սուպերվարչապետական համակարգը փոխելու առումով:
Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցող «իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են տարբեր հարցեր և տրվել պատասխաններ:
Ականատեսները նկարահանել են Emirates ավիաընկերության՝ աշխարհում ամենամեծ A380 ինքնաթիռի վայրէջքը սաստիկ քամու պայմաններում:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանի նիստերի դահլիճում փակ հանդիպում է անցկացնում, որին ներկա է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացրել է, թե որոնք են դատավոր Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկի պատճառները:
«Դեղին բաճկոնավորներին» պաշտպանող ֆրանսիացիների թվաքանակը նվազել է եւ կազմում է 60 տոկոս:
Չինաստանն ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում գործում է առավել ազնիվ, քան Դեմոկրատական կուսակցությունը Հանրապետականի հետ երկխոսության մեջ:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակում հունվարի 10-ին կայացել է ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի և կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի (Louise Mushikiwabo) հանդիպումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր այցը Դավոս, որտեղ կայանալու է տնտեսական ֆորումը, դեռևս մնում է ուժի մեջ, սակայն չեղյալ կհամարի այն, եթե ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը ձգձգվի:
«Ամնեսթի ինթերնեյշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պաշտոնական Բաքվից պահանջել է անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ, բլոգեր Մեհման Հուսեյնովին:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և Հայաստանում հաստատված սիրիահայերի, հայ գործարարների հետ հանդիպումն անցել է բավական կառուցողական ու ջերմ մթնոլորտում:
Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կոալիցիոն հուշագիր չեն ստորագրի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ակնկալում է, որ նշված քննարկումների (բանակցությունների) արդյունքում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն Ընկերության բնականոն գործունեությունը և սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման իրականացումը»»:
«Մենք չենք ենթարկվելու այդ սադրանքներին։ Կարծում եմ՝ իշխանությունները բավականին լուրջ լծակներ ունեն նման հասարակական կարգի խախտումն ու այլոց իրավունքների ոտնահարման դեմն առնելու համար»,- ասաց Արսեն Մկրտչյանը։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել:
«Լուսավոր Հայաստան»-ը դեմ է կառավարության օպտիմալացմանը, և նման օրենսդրական նախաձեռնության դեպքում խմբակցությունը դեմ է արտահայտվելու դրան:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Գրեյվլի» էսկադրային ականակիրը (USS Gravely (DDG-107), անցնելով Դանիական նեղուցները, հունվարի 10-ին մտել է Բալթիկ ծովի ջրատարածք:
Եվրամիությունը եւ հանրակցության անդամ երկրներն իրենց ներկայացուցիչներին չեն ուղարկի Վենեսուելայի վերընտրված նախագահ Նիկոլայ Մադուրոյի պաշտոնակալման արարողությանը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կայացած հանդիպումների ընթացքում բազմիցս անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել հինգերորդ սերնդի F-35 Lightning II կործանիչի վերաբերյալ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ հունվարի 10-ին Կահիերում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հավաստել է, որ ԱՄՆ-ն իր զորքերը դուրս կբերի Սիրիայից:
Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ երկկողմ բանակցությունները փակ չեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը:
Հունաստանի ոստիկանությունն արգելել է Աթենքում հանրահավաքներ անցկացնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի օրը. ձախ կուսակցությունները մտադիր են երթ անցկացնել, չնայած արգելքին։