«Իմ քայլը» վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է այսօր. Մակունց
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, որը մեկնարկել է հունվարի 14-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ-ում այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Այո, իհարկե, վարչապետի թեկնածությունն առաջադրելու ենք այսօր»,-ասաց Մակունցը:
7-րդ գումարման ԱԺ առաջին նիստն ընթացքի մեջ է, և տեղի են ունենում ԱԺ նախագահի ու փոխնախագահների թեկնածությունների առաջադրումները:
ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցությունը ՀՀ նախագահին առաջարկելու է Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետի պաշտոնում: Սահմանադրության համաձայն՝ նոր ձեւավորված խորհրդարանում վարչապետի ընտրություն չի լինում: Ազգային ժողովում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններից հետո առաջին ուժն «Իմ քայլը» դաշինքն է` 88, երկրորդը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, երրորդը` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատով: