«Եղբար, ես որ հարվածեմ, Վյաչեսլավը ոտի վրա կարա՞ր կանգնած մնար, որ դուք տեսնեիք». Գագիկ Ծառուկյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնը պետք է հասնի նրան, ով ավելի շատ պատգամավոր ունի, մեծամասնություն է:

«Պատգամավորները կընտրեն, կտան ըստ օրենքի, ըստ կարգի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով իր թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանին պատգամավոր դարձնելու հարցին՝ Գ.Ծառուկյանն ասաց, թե ինքն իր համաձայնությունը տվել է, որ նա ռեյտինգային ընտրակարգով առաջադվի, քանի որ դա եղել է ժողովրդի ցանկությունը, և ժողովուրդն է դիմել իրեն:

Դիտարկմանը, որ նա մարդ ծեծելու գործով կալանավորված էր, Ծառուկյանը հակադարձեց. «Այսինքն՝ ինչ քրեական գործ: Հիմա էսօր եթե ձեր վրա մի հատ բողոք գրեն, վաղը ձեզ կկալանավորեն: Էսօր այնպիսի կարգ է դրված, որ ցանկացած բողոքների հետևից գնում են, քննություն է կատարվում: Անհիմն չեն կալանավորում, հիմա եթե մեկը քո հետ չունի, մի բան կարա ասի, տանելու են»:

Հարցին՝ դուք հարվածե՞լ էիք Վյաչեսլավ Հարությունովին, Ծառուկյանը պատասխանեց.

«Եղբար, ես որ հարվածեմ, Վյաչեսլավը ոտի վրա կարա՞ր կանգնած մնար, որ դուք տեսնեիք»:

Ծառուկյանը տարակուսեց հարցից՝ Մարտի 1-ի գործով իրեն կանչե՞լ են հարցաքննության. «Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ»:

Նա ապացույցներ պահանջեց, որ իր թիկնազորը համազգեստ էր ստացել. «Թիկնազորը ո՞վ, մեկի անունը տվեք, մեկին ցույց տվեք: Հիմա ես պահանջում եմ՝ ով որ այդպիսի ցուցմունք տվել ա, ապացուցի, թող ինձ կալանավորեն, չապացուցի՝ ցուցմունք տվողին»:

Տեսանյութեր

Լրահոս