«Միայն թուրքամետ, տգետ ու պարտվողական հայն է կարող պարսավել Ցեղակրոնությունը». Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր՝ հունվարի 14ին, Ցեղակրոնի օրն է։ Այն ոչ նոր կուսակցություն էր, ոչ էլ կրոն։
Ինչպես կասեր Նժդեհը, Ցեղակրոն շարժումը նախ և առաջ Ուխտ է։

Այն, ինչպես Մամիկոնյան ուխտը, ծառայելու է Ազգի ու Հայրենիքի հավիտենականությանը։
Ցեղակրոն շարժման նպատակը ազգիս բարոյական վերանորոգումն էր։

Ինչպես 1930-ականներին, այնպես էլ այսօր, մեր հասարակության մեջ արդիական են Նժդեհի ցեղակրոն ու տարոնական ուսմունքները։

Միայն ազգային հոգևոր վերանորոգմամբ ու սեփական պատմության իրական արժեքների վերապրելու ճանապարհով մենք կարող ենք հասնել ազգային, միասնական ու անպարտելի Պետության կառուցմանը։

Միայն թուրքամետ, տգետ ու պարտվողական հայն է կարող պարսավել Ցեղակրոնությունը։

Հ.Գ. Արցախի հարցում հնարավոր անցանկալի սցենարների և պանթուրքիզմի վտանգի մեծացման պայմաններում, առավել արդիական է ոչ թե Նիկոլի «իզմերի» բացակայության տեսությունը, այլ հենց Ցեղակրոնությունը»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=367041207430314&id=333386077462494

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031