
«Մեր քաղաքացիների ցավը տանեմ, եթե ես պարապ լինեմ, չգամ, դա ուրիշ հարց, բայց ես հազար ձևի գործերով զբաղված եմ». Գագիկ Ծառուկյան

Նորընտիր Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մտադիր չէ հրաժարվել մանդատից: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ իր բացակայությունների վերաբերյալ այժմ էլ համապատասխան տեղեկանքները կներկայացնի, իսկ քաղաքացիներն իրենց ուժին են ձայն տվել:
«Մեր քաղաքացիների ցավը տանեմ, եթե ես պարապ լինեմ, չգամ, դա ուրիշ հարց, բայց ես հազար ձևի գործերով զբաղված եմ, որ լիարժեք բոլորը հասցնում ենք»,- ասաց Գ.Ծառուկյանը:
Անդրադառնալով ընդդիմություն լինելու-չլինելու խնդրին, Գ.Ծառուկյանը հայտարարեց.
«Այսօր ԲՀԿ-ն ժողովրդի ձայն է խորհրդարնում»:
Ըստ նրա՝ իրենք հետևողական են լինելու, որ այն ծրագրերը, որ ներկայացրել են քարոզարշավի ժամանակ, այժմ բարձրաձայնեն ԱԺ-ում: