
«Օլիգարխն այն մարդն է, որ քաղաքական պաշտոնից առաջ մի սեփական կատու չունենալով, պաշտոնի լինելով դարձել է միլիարդատեր»

«Բանավեճ է եղել, նա ասել է, ես պատասխանել եմ, իհարկե, սպառված է, հիմա մարդ է, մարդիկ իրար հետ բանավեճ է եղել, ասել ենք, թեման փակել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նախընտրական շրջանում Էդմոն Մարուքյանի հետ իր բանավեճին:
Ըստ նրա՝ ԲՀԿ-ն քաղաքական դաշտում երկրորդ քաղաքական ուժն է:
Հարցին՝ օլիգարխի իր սահմանումը ո՞րն է, Գ.Ծառուկյանը նշեց, որ այն մարդն է, որ քաղաքական պաշտոնից առաջ մի սեփական կատու չունենալով, պաշտոնի լինելով դարձել է միլիարդատեր. «Եթե չգիտեիր, գրանցի մոտդ»: