
«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Արարատ Միրզոյանն ավելի քան 15 տարի ակտիվ ներգրավված է եղել Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքում: 2017թ. ապրիլին ընտրվել է ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր, եղել է «Ելք» խմբակցության անդամ: 2018թ. մայիսից զբաղեցրել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնը»,- ասաց Մակունցը: