Բաժիններ՝

Թուրքիայում արդեն բարձրաստիճան ոստիկաններն են «ընկել հայերի թաքցրած գանձերի հետևից»

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում հայերից մնացած գանձեր գտնելու հույսով անօրինական «պեղումներ» իրականացնող խումբ է ձերբակալվել: Պարզվել է, որ գանձախույզներից 4 Դիարբեքիրի նահանգի Սիլվան շրջանի ոստիկանության աշխատակիցներ են: Ձերբակալվածների թվում է նաև Սիլվանի շրջանի ոստիկանապետ Օմեր Օզթուրքը:  Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Նշվում է, որ տարածքում սկսված կասկածելի «պեղումները» նկատած բնակիչներն ահազանգել են Սիլվանի ոստիկանություն, ինչ մասին տեղեկացած նույն բաժանմունքի քննիչ Սերքան Ջ.-ն իրենց գործողություններին պաշտոնական բնույթ հաղորդելու և կասկածները ցրելու համար ոստիկանական զրահամեքենա է բերել տվել դեպքի վայր:

Նշվում է, որ այս ամենի մասին նախօրոք տեղեկացված Դիարբեքիրի նահանգային ոստիկանությունը նախօրոք հետևել է չարամիտների գործողություններին և կազմակերպած շուրջկալի արդյունքում ձերբակալել է խմբին, այդ թվում՝ Սիլվանի ոստիկանապետին:

Խմբի անդամները սկզբում պնդել են, թե փնտրում են Դիարբեքիրի Սուր շրջանում 2015-2016թթ. տեղի ունեցած բախումներից հետո այդտեղից դուրս եկած «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների թաքցրած ոսկիներն ու փողերը:

Սակայն ստուգումների արդյունքում ոստիկանության կողմից նման օպերացիա կազմակերպելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի հայտնաբերվել: Ավելի ուշ պարզվել է, որ խումբը փոսերը փորել է՝ նպատակ ունենալով գտնել Ցեղասպանության ընթացքում Սիլավինց աքսորված ու կոտորված հայերի թաքցրած ոսկիները:

Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել շրջակա միջավայրին վնաս հասցնելու հոդվածի հատկանիշներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս