
Արարատ Միրզոյանն իր մոտ է կանչել ԱԺ հանձնաժողովների «իմքայլական» նախագահներին. «գաղտնի» բաներ են քննարկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ իր մոտ հանդիպման է կանչել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին: Սակայն ուշագրավն այն է, որ հանդիպմանը ներկա չեն եղել հանձնաժողովների՝ ԲՀԿ-ական եւ ԼՀԿ-ական նախագահները, այլ միայն «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները:
«Ժողովուրդ» թերթը փորձեց պարզել, թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, սակայն Գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հրաժարվեց որեւէ տեղեկություն հայտնելուց՝ ասելով, որ գաղտնիք է:
Նկատենք՝ «Իմ քայլը» խմբակցության անդամների մոտ սովորություն է ձեւավորվել փակ նիստեր անելն ու քննարկած հարցերը գաղտնի պահելը:
Պատգամավորներն էլ սա բացատրում են նրանով որ դրանք ընդամենը աշխատանքային հանդիպումներ են, եւ դեռ շատ բաներ կիսատ են, ուստի իմաստ չկա հրապարակելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: