«Իմ քայլեցիների» սահմանադրական հերթական խախտման մասին». հայտարարություն
Օրերս, թերևս բավականին փորձառու իմքայլեցի պատգամավորներից մեկը որոշեց խախտել ՀՀ սահմանադրական կարգը (95-րդ հոդված) և դարձավ Գավառի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, այսինքն, զբաղեցրեց իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական ԲՈՒՀ-ի կառավարման մարմնում:
Թվում էր, թե այս չարաբաստիկ թեման վաղուց փակվել էր, այն էլ՝ ավազակաիշխանության կողմից, մեկնաբանելով անգամ, որ պետական պաշտոնատար անձանց ներգրավումը ԲՈՒՀ-երի խորհուրդներում չի համապատասխանում նաև համապատասխան միջազգային չափանիշներին («Հայկական Ժամանակ» – 12.10.2013թ.), սակայն, իմքայլեցիներն «ասֆալտին փռեցին» նաև սահմանադրական հիշյալ նորմը:
Հայտնելով մեր մտահոգությունը սահմանադրական սույն խախտման կապակցությամբ, հայտարարում ենք, որ իմքայլեցիներն իրենց հակահեղափոխական քայլերով օր-օրի վտանգի տակ են դնում հայաստանցուս նվաճած հաղթանակը և հույս ենք հայտնում, որ իշխանությունների կողմից հեղափոխական միջոցներ կձեռնարկվեն յուրաքանչյուր նման խախտման հետևանքների վերացման ուղղությամբ, մասնավորապես՝
1. կդադարեցվեն ԱԺ ՏԿՏԻԳԲ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի պատգամավորական լիազորությունները (ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մաս);
2. հետ կկանչվեն պետական ԲՈՒՀ-երի խորհուրդներ գործուղված բոլոր պետական պաշտոնյաները:
«Մարդու իրավունքներ-96» կուսակցություն
03 փետրվարի 2019թ.