ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել Ռուսաստանի հետ ռազմական կապուղիների պահպանումը, հատկապես ճգնաժամի պայմաններում:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ կապված Աբովյան 5 հասցեում գտնվող հյուրանոցի շինարարության հետ:
Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը (ԻՀՊԿ, երկրի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) խոշոր զորավարժություններ է անցկացրել Պարսից ծոցի շրջանում, որոնց ընթացքում գործի է դրվել առնվազն 50 հարվածային անօդաչու:
Մի քանի ժամ է, ինչ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդության վերաբերյալ դատական նիստը։ Ի տարբերություն երեկվա նիստի, այսօր Ռ. Քոչարյանը մասնակցում է։
Իսրայելի վարչապետի որդին՝ Յաիր Նեթանյահուն, Twitter-ի էջում սկանդալային գրառում է արել, որն ուղղված է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Ասածիս ճշմարտացիությունը կարող եք ճշտել հենց Նիկոլ Փաշինյանից, ով այսօր, որպես ՀՀ վարչապետ, տիրապետում է բանակցություններին վերաբերող փաստաթղթերի ողջ փաթեթին»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի համար անընդունել է ՀՀ կառավարության՝ արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխմանն ուղղված փորձերը: Այս մասին գրում է minval.az-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տավուշի փոխմարզպետներ՝ Տիգրան Թամրազյանն ու Կարեն Խուդավերդյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Փախչանյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
«Արտգործնախարարը մարտի 15-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մասնակցելու է փակ քննարկման: Եթե ուզում ենք, որ խոսակցությունն անկաշկանդ լինի, շատ կարևոր է, որ նման նուրբ հարցերը փակ ռեժիմով քննարկվեն: Իսկ խորհրդարանական լսումն այլ գործիք է: Միգուցե մի օր էլ խորհրդարանական լսում անենք»,- ասաց Մարուքյանը:
Իրանի հարավ-արեւեմուտքում հինգ մարդ զոհվել է, վեցը՝ տուժել գազատարի պայթելու հետեւանքով:
Նիգերիայում դպրոցի շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 18-ի, տուժել է առնվազն 41 մարդ:
Նյու Յորքում մատի 13-ի երեկոյան գնդակահարել են Գամբինո մաֆիական կլանի պարագլուխ Ֆրանկ Քալիին:
Եվրամիությունը պատրաստ կլինի միջոցներ տրամադրել Սիրիայի վերականգնմանը եւ դա քննարկել Համաշխարհային բանկի հետ, երբ Ժնեւում կսկսվի քաղաքական գործընթացը:
Էկվադորը հայտարարել է Հարավամերիկյան ազգերի միությունից (UNASUR) դուրս գալու մասին, որի կենտրոնակայանը գտնվում է Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը մինչեւ ամենացածր մակարդակն է ընկել 2017 թվականի մայիսին նրա իշխանության գալու պահից ի վեր:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը` հիմնված լինելով ընկերվարական արժեքների վրա, անկյունաքարային է համարում պետական պատկան մարմինների ցանկացած գործողության սոցիալական բաղադրիչը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել նախօրեին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:
ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի ղեկավարությանը կոչ է արել ընդունելու միջազգային տնտեսական պատժամիջոցների մասնակի վերացման դիմաց Յոնբենի միջուկային կենտրոնի ապամոնտաժումից փուլ առ փուլ միջուկազերծում սկսելու Փհենյանի առաջարկությունը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, այսօր վեսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված միջնորդության քննությունը:
Սիրիայի շուրջ 40 հազար քաղաքացիներ, որոնք անօրինական զինված կազմավորումների անդամներ են եղել, համաներում են ստացել կառավարությունից:
Ամուր Հայաստանի հեռանկարը բխում է ՆԱՏՕ-ի շահերից: Այս մասին այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընթացող ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման խորհրդաժողովի ընթացքում ասաց Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի տնօրեն Ռոզարիա Պույլիսին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բեթո Օ՛Ռուրքը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններում:
Թուրքիայում մարտի 8-ին, Ստամբուլի Թաքսիմ հրապարակից սկսված «Ֆեմինիստական գիշերային երթի» ընթացքում, ազանի (մուսուլմանական աղոթքի ազդարարման սկիզբը) կանչման պահին երթի մասնակիցների զուգահեռ բարձր սուլոցները խիստ քննադատության են արժանացել իշխող վերնախավի կողմից:
Իրավաբան Արամ Կարախանյանը նշանակվել է Կոմիտեի ղեկավարի խորհրդական։ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը աշխատանքային խորհրդակցությանը ներկայացնելով վերջինիս ասաց, որ նա զբաղվելու է իրավական բարեփոխումների համակարգմամբ։
Բրիտանական կառավարության անդամները քննարկել են Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) ժամկետը մինչեւ երկու տարով հետաձգելու հնարավորությունը:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ցավակցություն է հայտնել մարտի 13-ին Սան Պաուլուում երկու չարագործների զինված հարձակման հետեւանքով դպրոցի աշակերտների ու աշխատակիցների զոհվելու կապակցությամբ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել այն բանաձեւին, որի համաձայն Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի օգնության տրամադրումը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային, որը Եմենում պատերազմ է մղում «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար կազմավորման դեմ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշել է մարտի 14-ից երկրում վերսկսել աշխատանքային գործունեությունն էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումից հետո:
Հայաստանում խաղաղ իշխանափոխության արդյունքում իշխանության եկած նոր ուժը հետաքննում եւ պատժում է նախորդ իշխանությունների կոռուպցիայի դեպքերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»՝ նշված է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության կողմից չորեքշաբթի օրը հրապարակված «Մարդու իրավունքների պաշտպանությունը» զեկույցում: