ԱԺ նոր պատգամավորներին արգելել են իրենց սենյակները վերանորոգել, պատգամավորների մի մասը սկսել ու կիսատ է թողել։
Վերջին օրերին ՀՀ մարզպետները հերթով նորից սկսել են իրենք իրենց պահել ուշադրության կենտրոնում: Նախօրեին հերթը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանինն էր, որն իր ՖԲ էջում բացահայտ մեղադրանքներ հնչեցրեց եւ չարաշահումների մեջ մեղադրեց նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանին:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները դատական լսումներ են սկսել իրավապաշտպան տասը կանանց գործով, որոնց 2018 թվականի մայիսին ձերբակալել են հակապետական գործունեության մեղադրանքով:
Երիտասարդը, ով հավանաբար մասնակցություն է ունեցել Բրազիլիայի դպրոցի վրա հարձակման գործում, կանգնել է Սուզանու քաղաքի դատարանի առաջ:
Նոր Զելանդիայի Կրայսթչերչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել է 49-ի:
168.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ զարմանում է, որ նման բան է ասում Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, որպես ՄԻՊ նախկին պաշտպան՝ նա երեկ պետք է լիներ Ազատության հրապարակում։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մարտի 15-ին կայացել են Հայաստանի և Բելառուսի արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցություններ՝ համաեվրոպական թեմատիկայով։
Էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների, այն ժամանակ, երբ այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելքի տակ է։
«Իմ խնդիրը ինստիտուտը չի, այլ Ձեր պատրաստած փաստաթուղթը»:
Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը մարտի 14-ին հանդիպել է Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի՝ Եվրոպայի հարցերով տեղակալ Վալիդ Ալ-Խուբեյզիի (Walid Al-Khobaizi) հետ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ:
Թուրքիայում ավարտվել են Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետության ներկայացվածությունը վերականգնելը պետք է լինի կողմերի համատեղ որոշումը: Այս մասին մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում մարտի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի թիմի հետ համատեղ ՊՆ վարչական համալիրում անցկացրել է Բարեվարքության ամրապնդման ծրագրի բարձրաստիճան առաջնորդների օրվա խորհրդաժողով՝ նվիրված բարեվարքության և լավ կառավարման բարեփոխումների հարցերին:
Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները կշարունակվեն:
«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում սահմանադրական կարգը չի տապալվել, համապատասխանաբար՝ չի կարելի որևէ մեկի վրա դնել պատասխանատվությունը։ Արգելվում է պատասխատվության ենթարկել անձին, եթե ուղղակիորեն դա նախատեսված չէ՝ որպես անգործության հետևանք, որ նա է նախագահը, ուրեմն՝ նա է պատասխանատուն՝ սկզբունքով»:
Նիգերիայում դպրոցի շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, տուժել է առնվազն 43 մարդ:
Էյֆելյան աշտարակի լուսավորությունը կեսգիշերին կանջատվի Նոր Զելանդիայի մզկիթներում հարձակման զոհերի հիշատակին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՔԾ-ի կողմից ներկայացրած միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, և մերժել գրավի կիրառման միջնորդությունը։
«Մենք չենք անելու որևէ բան, որ փակուղի է տանելու, որովհետև մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը։ Սա շատ էական հարց է։ Եվ մենք շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ»։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի տնօրեն Քիրոն Սքիները հայտարարել է, որ 50-ից ավելի երկրներ կարող են վնաս հասցնել Միացյալ Նահանգներին:
«Կա ձևավորված բանակցային շրջանակը, այդ 3 սկզբունքները և 6 տարրերը, և վարչապետը Ստեփանակերտում ասել է, որ կարևոր խնդիրներից մեկն է, թե ինչպես են դրանք մեկնաբանվում, ինչպես են դրանք ընկալվում։ Մենք այդ առումով հստակ արտահայտել ենք, թե ինչ գերակայություն ունեն ՀՀ-ի համար կարգավիճակի և անվտանգության խնդիրները, որոնք իրենց արտահայտությունն ունեն այդ 3 սկզբունքների և 6 տարրերի փաստաթղթում, որոնք հայտնի են և որոնք հիշեցրեցին նաև վերջերս»։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Լիլիթ Սարգսյանի, մարտի 11-ին վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի: Այս մասին հաղորդում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։
Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինական ծագման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը նախատեսված է Եվրոպայի խորհրդի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայով (այսուհետ՝ Վարշավայի կոնվենցիա), որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է առանց վերապահման՝ 2008 թ-ին։
13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի երկրորդ նստաշրջանի պատգամավորները մարտի 15-ին քվեարկության միջոցով ընդունել են Օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքը:
Մարտի 14-ին՝ Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժության չորրորդ օրը, անցկացվել է կրակային փուլը: Ներգրավվել են հրթիռահրետանային միջոցներ, զորահատանկային և հատուկ տեխնիկա, ավիացիա, այդ թվում՝ ԱԹՍ:
Եվրամիությունն ութ ռուսաստանցիների իր սեւ ցուցակում 1 ներառել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը արգելք է սահմանել երկրի օդային տարածությունում Boeing 737 MAX հանրանավերի թռիչքների վրա:
ՀԱՊԿ-ի երկրների զինվորականներն ընթացիկ տարում կանցկացնեն մի քանի խոշոր համատեղ զորավարժություններ: