Բաժիններ՝

Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Պարսից ծոցում

Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը (ԻՀՊԿ, երկրի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) խոշոր զորավարժություններ է անցկացրել Պարսից ծոցի շրջանում, որոնց ընթացքում գործի է դրվել առնվազն 50 հարվածային անօդաչու: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը:

Իրանցի զինվորականներն առաջին անգամ են զորավարժություններ անցկացրել այդ քանակությամբ անօդաչուների միաժամանակյա օգտագործմամբ: Ընդ որում, բացի հարվածային RQ-170-երից, գործի են դրվել նաեւ այլ անօդաչու թռչող սարքեր, նշում է գործակալությունը եւ հավելում, որ զորավարժությունների ընթացքում անօդաչուները կարողացել են ճշգրիտ խոցել թիրախները՝ թռչելով ավելի քան հազար կիլոմետր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031