
Իրանում հինգ մարդ է զոհվել գազատարի պայթելու հետևանքով

Իրանի հարավ-արեւեմուտքում հինգ մարդ զոհվել է, վեցը՝ տուժել գազատարի պայթելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին:
«Գազատարի պայթելու հետեւանքով, որը տեղի է ունեցել Ահվազ-Բանդար Մահշահր ավտոմայրուղում գազի արտահոսի պատճառով, այս պահի դրությամբ զոհվել է հինգ մարդ, վեցը վերքեր են ստացել»,- գործակալությանը հայտնել է Խուզիստանի նահանգի, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, շտապօգնության կենտրոնի ղեկավար Շահյար Միրհաշթին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: