Բաժիններ՝

Նիգերիայում դպրոցի շենքի փլվելուց զոհվածների թիվը հասել Է 18-ի

Նիգերիայում դպրոցի շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 18-ի, տուժել է առնվազն 41 մարդ: Այդ մասին հայտնել է Nation թերթը՝ վկայակոչելով Լագոսի նահանգի առողջապահության հարցերով լիազոր ներկայացուցիչ Ջիդե Իդրիսին: Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով փրկարարական ծառայության ներկայացուցիչն, հայտնել էր ութ զոհվածների մասին:

Իդրիսը հավելել է, որ մարտի 14-ին փրկարար գործողությունը փլուզման վայրում շարունակվելու է: Ինչպես նշում է հրատարակությունը, վկայակոչելով տեղի փրկարար ծառայությունը, շենքի փլատակներից դուրս   բերվել 41 մարդ:
Եռահարկ շենքը, որտեղ գտնվում էր դպրոցը, փլվել Է մարտի 13-ին, ավելի քան հարյուր մարդ հայտնվել է փլատակներում: Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, Լագոս քաղաքի իշխանությունները որոշել էին շենքը քանդել 2018 թվականին, սակայն մարդիկ հրաժարվել էին լքել այն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս