Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատը բանաձև է ընդունել Եմենում էր Ռիադին ցուցաբերվող աջակցությունը դադարեցնելու մասին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել այն բանաձեւին, որի համաձայն Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի օգնության տրամադրումը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային, որը Եմենում պատերազմ է մղում «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար կազմավորման դեմ: Մարտի 13-ին քվեարկության հեռարձակումը վարել է C-SPAN հեռուստաալիքը:

Բանաձեւը, որը Կոնգրեսի երկու պալատներում առաջարկել են անկախ սենատոր Բեռնի Սանդերսը (Վերմոնտի նահանգից), հանրապետական սենատոր Մայքլ Լին (Յուտայի նահանգից), դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին (Քոնեքթիքութի նահանգից) եւ մի խումբ դեմոկրատ կոնգրեսականներ, պաշտպանել է 54 սենատոր, 46-ը դեմ է արտահայտվել: Բանաձեւն ընդունելու համար պահանջվում էր ձայների պարզ մեծամասնությունը:

Բանաձեւն այժմ պետք է վերադառնա Կոնգրեսի ստորին պալատ եւ այնտեղ դրան հավանություն տրվելու դեպքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 30 օր կունենա համապատասխան հրամանագիրն ստորագրելու համար: Ինչպես ավելի վաղ հայտնել Է The Hill թերթը, Սպիտակ տունը մտադիր է վետո դնել բանաձեւի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս