Բաժիններ՝

Մոգերինին նշել է Սիրիայի վերականգնմանը ԵՄ-ի մասնակցության պայմանը

Եվրամիությունը պատրաստ կլինի միջոցներ տրամադրել Սիրիայի վերականգնմանը եւ դա քննարկել Համաշխարհային բանկի հետ, երբ Ժնեւում կսկսվի քաղաքական գործընթացը: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«ԵՄ-ի միջոցները կմոբիլիզացվեն, բայց այն ժամանակ, երբ Ժնեւում կայուն քաղաքական գործընթաց կսկսվի ՄԱԿ-ի հովանու ներքո: ԵՄ-ն պատրաստ է միջոցներ հանգանակել, սկսել միասին աշխատել Համաշխարհային բանկի հետ եւ պատրաստ է գալ այն պահին, երբ Ժնեւում կսկսվի քաղաքական գործընթացը»,-ասել է նա լրագրողներին՝ Բրյուսելում Սիրիայի աջակցմանը նվիրված նախարարական հանդիպման սկսվելուց առաջ:

Մոգերինին նաեւ հույս է հայտնել, որ Սիրիային նվիրված խորհրդաժողովը հստակ ազդանշան կուղարկի ժնեւյան գործընթացի վերսկսման անհրաժեշտության վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս