Բաժիններ՝

ԱՄՆ-ում գնդակահարել են Գամբինո քրեական կլանի պարագլխին. NY Post

Նյու Յորքում մատի 13-ի երեկոյան գնդակահարել են Գամբինո մաֆիական կլանի պարագլուխ Ֆրանկ Քալիին: Այդ մասին հայտնել է New York Post թերթը` վկայակոչելով ոստիկանության աբյուրներ:

Նրանց տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել 53-ամյա Քալիի տան մոտ, որը գտնվում է Սթեյթեն Այլենդի շրջանում: Ինչպես հայտնում են աղբյուրները, անհայտ անձը մի քանի անգամ կրակել է քրեական հեղինակության վրա, ինչից հետո ավտոմոբիլով փախել է սպանության վայրից:

Քալիին տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը: Գամբինո կլանն այն հինգ մաֆիական խմբերից մեկն Է, որոնք Նյու Յորքում վերահսկում են կազմակերպված հանցավորությունը: Կլանի անդամները մերկացվել են այնպիսի հանցագործություններում, ինչպիսիք են թմրանյութերի ապօրինի տարածումը, սպանությունները եւ շորթումը: Ֆրանկ Քալին Գամբինո կլանի փաստական պարագլուխ է դարձել 2015 թվականին: Հրատարակության տվյալներով՝ զոհվածը մեկ դատվածություն ուներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031