«Դա հակամարտության կարգավորման գործընթացի արգելափակման փորձ է». Ալիևը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի համար անընդունել է ՀՀ կառավարության՝ արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխմանն ուղղված փորձերը: Այս մասին գրում է minval.az-ը:

«Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցային ձևաչափը: Դա անընդունելի է ու հակամարտության կարգավորման գործընթացի արգելափակման փորձ»,- ասել է նա՝ հավելելով, որ Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս դեմ են ձևաչափի փոփոխմանը:

«Բանակցությունները պետք է լինեն արդյունավետ, ոչ թե լինելու համար»,- ասել է Ալիևը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031