Աֆղանցի ուժայինները «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առնվազն 31 զինյալի են ոչնչացրել Ղազնիի նահանգում իրականացված ավիահարվածի ընթացքում:
Առնվազն 66 մարդ է մահացել Մոզամբիկի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում մոլեգնող հեղեղումների հետեւանքով:
Եվրամիությունը կուսումնասիրի հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավոր հետաձգման հիմքերը:
Արցախի հիմնահարցի արդարացի, հայանպաստ և վերջնական լուծումը պահանջում է բոլորիս նպատակաուղղված և կանոնակարգված աշխատանքը։ Թե Արցախի իշխանությանը բանակցային կողմ դարձնելը, թե մադրիդյան սկզբունքներում հստակություն մտցնելը, թե Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ամրացնելը պահանջում են ամենօրյա դիվանագիտական ու տեղեկատվական աշխատանք ոչ միայն համանախագահող և կոնֆլիկտի շահառու երկրների հետ, այլև միջազգային անվանվող հանրության` պետք է մթնոլորտ փոխել։
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին։ Դատարան ներկայացված հայցադիմումով՝ իշխող խորհրդարանական ուժի պաշտոնյան պահանջում է թերթից ներողություն խնդրել, հերքել զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Նա նաեւ փոխհատուցման պահանջ է դրել՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։
Վրաստանի հետ հարաբերությունը Հայաստանի համար ունի կենսական, ռազմավարական նշանակություն։ Եվ խնդիրը միայն Հայաստանն աշխարհի հետ կապող ցամաքային ճանապարհը չէ, որն անցնում է Վրաստանով։
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի եւ Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Հանրապետության նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը:
«Չպետք է սպասել, որ Ալիևը, ադրբեջանական կողմը ասի` դե լավ, որ ասում եք, թող գան բանակցեն: Այդպես չի լինելու: Պետք է աշխատենք, որ բոլոր մայրաքաղաքներից միատեսակ ուղերձ գա, որ պետք է խնդիրը լուծել, իսկ դրա համար արդյունավետ ֆորմատ է պետք»:
«Սա Ստեփանակերտում անցկացվող առաջին նման խորհրդակցությունն էր՝ երկու հայկական պետությունների Անվտանգության խորհուրդների, ինչը հետաքրքիր ձևաչափ է։ Կարծում եմ՝ սա պետք է շարունակական լինի Հայաստանում և Արցախում։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, բայց բնական է, որ մեկ հանդիպման ընթացքում բոլոր հարցերը չեն կարող լուծվել, լուծվում են որոշները և հիմք դրվում այլ հարցերի, որոնք պետք է լուծվեն ապագայում, նախանշվում ծրագրեր և այլն»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Երևանում կայացած հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը վերաբերվող հարցեր:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ռազմավարություն է հրապարակել ի դեպս առանց պայմանավորվածությունների Եվրամիությունից երկրի դուրս գալու՝ այսպես կոչված «կոշտ Brexit»-ի:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ, ճիշտ կլինի, որ Ազգային Ժողովը նախաձեռնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին վերաբերող խորհրդարանական լսումներ»:
«Դեմոկրատական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն պնդում 1, որ երկրին վիճակված չէ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդության քննարկումը։ Նախնական տվյալներով՝ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին։
Իրանը կարող է վերանայել իր պաշտպանական ռազմավարությունը, եթե տարածաշրջանային տերությունները շարունակեն ֆինանսավորել իրենց միջուկային ծրագրերը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայ-վրացական համագործակցության մեծ ներուժ է տեսնում բոլոր ոլորտներում:
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին խոստացել է Իսրայելին կոշտ պատասխան տալ, եթե այդ երկրի ռազմածովային ուժերը փորձեն արգելափակել իրանական նավթի վաճառքը ծովուղիներում:
Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները խորհրդարան են եկել Արցախի Հանրապետության դրոշներով: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշեց, որ դա սիմվոլիկ է, Արցախի հետ կապված լուրջ խնդիր կա, որ պետք է ազգովի բարձրացնենք ու միասնական լուծել:
«Բարգավաճ Հայաստանը» ողջունում է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհրդի համատեղ նիստի անցկացումը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ միաժամանակ դժգոհություն հայտնելով, որ հանրությունն այդպես էլ չլսեց իր սպասելիքների պատասխանը:
Եվրամիությունից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալու սցենարն ավելի ակներեւ է դառնում մարտի 12-ին բրիտանական խորհրդարանում համաձայնագրի նորացված տարբերակի շուրջ քվեարկության ձախողումից հետո:
«Նա շատ ավելի կարևոր ազդակ է տվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետի ելույթին Ստեփանակերտում, որտեղ նա խոսել էր Մադրիդյան սկզբունքների հստակեցման անհրաժեշտության մասին։
ԿԺԴՀ-ի իշխանությունները միջազգային պատժամիջոցները մասնակիորեն հանելու դիմաց Յոնբենի միջուկային կենտրոնի ապամոնտաժման վերաբերյալ իրենց առաջարկությունն ամենաիրատեսական քայլն են համարում միջուկազերծման գործընթացն սկսելու համար:
«Սլովակիայի կողմից որևէ սխալ չի հայտնաբերվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը՝ անդրադառնալով Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների թեմային, որը մեծ աղմուկ էր բարձրացրել Սլովակիայի և տարածաշրջանի մամուլում։
Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը պահանջել է համընդհանուր ընտրություններ անցկացնել այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը մերժեց Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ կառավարական համաձայնագիրը:
«Որևէ հնարավոր փոփոխություն բանակցային ձևաչափի հարցում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար»,- այս մասին այսօր Երևանում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։
Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե մտադիր է ապրիլի 1-ին ժամանել Ուկրաինա, քանզի վստահ է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, ուստի ոչ ոք չի խանգարի երկիր իր մտնելուն։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հորդորել է տարբեր կրոններ դավանող հայրենակիցներին՝ իրենց աղոթքներով օգնել վերականգնելու էներգամատակարարումը երկրում:
Piper երկշարժիչ ինքնաթիռը բնակելի շենքի վրա է ընկել ԱՄՆ-ի Օհայոյի նահանգի Մադեյրա քաղաքի մերձակայքում: