Թուրքական ամսագիրը ծաղրանկար է հրապարակել. «Էդ ազանի դե՞մ ես բողոքում»
Թուրքիայում մարտի 8-ին, Ստամբուլի Թաքսիմ հրապարակից սկսված «Ֆեմինիստական գիշերային երթի» ընթացքում, ազանի (մուսուլմանական աղոթքի ազդարարման սկիզբը) կանչման պահին երթի մասնակիցների զուգահեռ բարձր սուլոցները խիստ քննադատության են արժանացել իշխող վերնախավի կողմից: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքական «Uykusuz» ամսագիրը ծաղրանկար է հրապարակել, որում արտահայտված է իշխող կուսակցության դժգոհությունը:
Զրույցի թարգմանություն.
-Էդ ազանի դե՞մ ես բողոքում:
– Չէ, ախպեր, ստամոքսս է ձեն հանում:
Թեմայի հետ կապված թուրք լրագրող Սուլեյման Օզըշըքն իր սյունակում «Ազանը լռեցրել են» վերնագրով հոդված է հրապարակել:
Օզըշըքի հոդվածում մասնավորապես ասվում է.
«Տեսաք չէ՞ Թաքսիմի երթը: Հազարավոր կանանցով լեփ-լեցուն էր Իսթիքլալ պողոտան: Նրանք պայքարում էին այսպես կոչված կանանց իրավունքների համար»:
Նշվում է, որ կանայք իրենց ձեռքում պարզել են Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեագրված բազմաթիվ պախարակիչ պաստառներ:
«Եվ այս ամենը տեղի է ունենում անզուսպ դիկտատորի երկրում»,- գրված է հոդվածում: