Բաժիններ՝

Ղազախստանում ի պատիվ Նազարբաևի փողոցներ կանվանվեն

Ղազախստանի հինգ քաղաքների կենտրոնական փողոցները կանվանվեն ի պատիվ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մարտի 20-ին Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել էին Սահմանադրության ուղղումները երկրի մայրաքաղաքն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին վերանվանելու մասին:

Ղազախստանի մայրաքաղաքի վերանվանման նախաձեռնողը դարձել է պետության նոր ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաևը:

Մարտի 20-ի առավոտյան կայացել էր Տոկաևի երդմնակալության արարողությունը: Նա խոստացել էր շարունակել Նազարբաևի քաղաքականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս