Բաժիններ՝

Աստանայում բերման են ենթարկել մայրաքաղաքը Նուրսուլթան վերանվանելու դեմ հանրահավաքի մասնակիցներին

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի վերանվանման դեմ չարտոնված հանրահավաքի մասնակիցներին, որը մարտի 21-ին տեղի է ունեցել մայրաքաղաքի աքիմատի (վարչակազմի) շենքի առջեւ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ականատեսները:

Նրանց խոսքով՝ ակցիային մասնակցել է շուրջ 20 մարդ: Մարդիկ դժգոհություն Էին հայտնում Աստանան Նուրսուլթան վերանվանելու նախաձեռնության կապակցությամբ:
Ակցիան սկսվել է առավոտյան ժամը 11-ին: Դրա սկսվելուց մոտավորապես կես ժամ անց ոստիկանությունը եւ դիմակավոր աշխատակիցները բռնել են հանրահավաքի մասնակիցներին, նրանց նստեցրել ավտոբուս ու տարել:  Գործակալության զրուցակցի ասելով՝ բերման են ենթարկվել ակցիայի գրեթե բոլոր մասնակիցները:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկատվություն էր տարածվում, որի հեղինակները կոչ էին անում քաղաքի վերանվանման հակառակորդներին՝ խաղաղ հանրահավաքի հավաքվել քաղաքապետարանի շենքի մոտ եւ հայտնել իրենց դիրքորոշման մասին: Նաեւ Ինտերնետում հայտնվել է առցանց-հանրագիր, որի հեղինակները դեմ են Ղազախստանի մայրաքաղաքի վերանվանմանը՝ առանց այդ հարցը ժողովրդի հետ քննարկելու: Մինչ այժմ այն արդեն ավելի քան 32 հազար մարդ է ստորագրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս