Բաժիններ՝

Կանադան և Եվրոպան իրենք կստուգեն Boeing 737 Max օդանավերը դրանք թռիչքների թույլատրելուց առաջ

Կանադայի եւ Եվրոպայի երկրների ավիացիոն իշխանություններն ինքնուրույն, անկախ ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունից (FAA), կստուգեն Boeing 737 Max ինքնաթիռների անվտանգությունը եւ նոր ծրագրային ապահովումը, որի վրա աշախատում է արտադրողը: Այդ մասինշ  հայտնել է Associated Press գործակալությունը:

Ներկայում այդ մոդելի ինքնաթիռները թռիչքների թույլատրված չեն գործնականում աշխարհի բոլոր երկրներում: Boeing ընկերությունը մտադիր է մինչեւ հաջորդ շաբաթվա երկուշաբթի օրը նորացնել Boeing 737 Max-ում օգտագործվող ծրագրային ապահովումը, իսկ FAA-ն պլանավորում է կրկին հավաստագրել ինքնաթիռը, ինչպես նաեւ օդաչուների վերապատրաստում անցկացնել ապրիլ – մայիսին:

Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտնել է Եվրոպայի կարգավորիչի ներկայացուցիչ Պատրիկ Կյուն, կանցկացվի այն փոփոխությունների «շատ խորը եւ կոնկրետ ստուգում», որոնք Boeing-ը եւ FAA-ն կիրականացնեն ինքնաթիռների շահագործման անվտանգության ապահովման համար: Կանադայի տրանսպորտի նախարար Մարկ Գառնոն նաեւ հայտնել է, որ «երբ ծրագրային ապահովման մեջ փոփոխություններն ավարտվեն, իսկ դրա համար պահանջվում է մի քանի շաբաթ, մենք Կանադայում կանցկացնենք մեր հավաստագրումը, նույնիսկ եթե դա արդեն արված լինի FAA-ի կողմից»:

Boeing 737 Max-ի անվտանգությունը կասկածի տակ է դրվել այն բանից հետո, երբ այդ տիպի ինքնաթիռները երկու աղետի ենթարկվեցին հինգ ամսից էլ պակաս ժամանակամիջոցում, հաղորդել է«Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս