Բաժիններ՝

Ավագովն Ուկրաինա ժամանելու Սահակաշվիլիի պլանները «300-դոլարանոց փիառ» է որակել

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը երկիր ժամանելու Միխեիլ Սահակաշվիի պլանները «300-դոլարանոց փիառ» է որակել։ «Սահակաշվիլին նույնիսկ ինքնաթիռ չի նստի, նրան չեն թողնի: Որովհետեւ նա Ուկրաինայի տարածք մուտի արգելք ունի»,- ասել է նա Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում, տեսագրությունը զետեղված է ուկրաինացի լրագրողի YouTube-ալիքում:

Անցյալ շաբաթ Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Սահակաշվիլին Գորդոնի հետ կայացած զրույցի ընթացքում հայտարարել էր, թե ապրլի 1-ին մտադիր է մեկնել Ուկրաինա, քանզի համոզված է, որ Պյոտր Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:

Սահակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականին: Նրա դեմ մի շարք քրեական գործեր են հարուցել: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունն Օդեսայի մարզի նախկին նահանգապետի մուտքը երկիր արգելել է մինչեւ 2021 թվականը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս