Բաժիններ՝

ԱՄՆ-ը վեց B-52 ռազմավարական ռմբակոծիչ է տեղափոխել Եվրոպա

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի վեց B-52 ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք տեղաբաշխված էին Լուիզիանայի նահանգի ռազմակայանում, Եվրոպա են տեղափոխվել ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ գործընկերների հետ համատեղ «գործողությունների թատերաբեմում ինտագրացման եւ օդային վարժանքների մասնակցության» համար:

Մարտի 20-ին այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ տեղափոխումը բնութագրելով որպես Ռուսաստանի համար նախատեսված ազդանշան՝ Ղրիմի հետ նրա վերամիավորման հինգերորդ տարեդարձին։

Հեռուստաընկերության տվյալներով՝ B-52 Stratofortress-ի խումբը Մեծ Բրիտանիայի Ֆեյրֆորդ ավիաբազայում վայրէջք է կատարել անցյալ շաբաթվա վերջին: Մարտի 18-ին չորս ռմբակոծիչներ «թռիչքներ են կատարել Եվրոպայի մի քանի վայրերում, այդ թվում՝ Նորվեգական եւ Բալթիկ (Էստոնիա) ծովերի եւ Միջերկրական ծովի (Հունաստան) երկնքում», մեջբերում է CNN-ն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում ստացած տվյալները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031