Բաժիններ՝

«Լա Սկալա» թատրոնը հրաժարվեց էր Ռիադի նվիրատվությունից Խաշկոջիի գործի պատճառով. La Stampa

Միլանի «Լա Սկալա» թատրոնը Ջամալ Խաշկոջիի սպանության կապակցությամբ որոշել է հրաժարվել Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորումից: Այդ մասին, վկայակոչելով Միլանի քաղաքագլուխ Ջուզեպե Սալային, հայտնել է La Stampa իտալական թերթը։

Մարտի 7-ին հրատարակությունը գրել էր թատրոնի եւ Սաուդյան Արաբիայի իշխանությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության մասին, որը Էր Ռիադի կողմից տարեկան 3 մլն եվրոյի վճարում է նախատեսում հինգ տարվա ընթացքում: Դրա փոխարեն թատրոնի տնօրենների խորհրդում պետք է ընդգրկվեր Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը:

«Մենք միաձայն որոշեցինք վերադարձնել փողերը,-հայտարարել է Սալան:-Այսօրվա դրությամբ համագործակցության ոչ մի այլ ձեւ հավանության չի արժանացել»:

Ինչպես նշում է հրատարակությունը, որոշումն ընդունվել է թատրոնի տնօրենների խորհրդում: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ էր Ռիադի հետ թատրոնի համագործակցության մասին լուրն առաջացրել է մի շարք իտալացի քաղաքական գործիչների բողոքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս