Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Պետդումայի խոսնակի դեմ
Կիեւը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի դեմ նրա արած արտահայտությունների եւ Ղրիմին պատճառված վնասի գնահատման աշխատանքային խումբ ստեղծելու որոշման պատճառով Ուկրաինայի կազմում թերակղզու գտնվելու ընթացքում: Այդ մասին ասված է Facebook-ի էջում Պետդումայի հաղորդագրության մեջ:
Դրանում ասված է, որ Ուկրաինայի իշխանությունները մարտի 20-ին պատժամիջոցներ են սահմանել Վոլոդինի նկատմամբ: Վոլոդինը մարտի 15-ին հանձնարարել էր հաշվել տնտեսական կորուստները Ուկրաինայի կազմում Ղրիմի գտնվելու ժամանակ, որպեսզի Կիեւից պահանջեն փոխհատուցել դրանք:
Հանձնարարությունը տրվել է Պետդումայի եւ Ղրիմի Պետխորհրդի պրոֆիլային կոմիտեներին: Մարտի 20-ին կայացած լիագումար նիստում Վոլոդինը հայտնել է, որ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կգլխավորի Պետդումայի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: