«Հանրային ելույթ եմ ունենալու, երբ անհրաժեշտ գտնեմ». Սերժ Սարգսյան

Aysor.am-ի հաղորդմամբ՝ հրաժարականից հետո առաջին անգամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրատվամիջոցի հարցերին։

Հանրային հեռուստաընկերության լրագրողին հաջողվել է հարցեր ուղղել Ս.Սարգսյանին Երևանի Շախմատի տանը։

Նա, մասնավորապես, հետաքրքրվել է պաշտոնաթող նախագահից՝ ինչու հրաժարականից հետո հանրային ելույթ երբևէ չի ունեցել, ինչին Ս.Սարգսյանը պատասխանել է. «Ժամանակը կգա՝ ունենալու եմ»։

Լրագրողը փորձել է ճշտել՝ արդյոք Ս.Սարգսյանը այժմ էլ կարծում է, որ «Փաշինյանը ճիշտ էր, իսկ ինքը սխալվեց»։

«Ես ձեզ ասացի, երբ որ անհրաժեշտ գտնեմ, այն ժամանակ ես հանրային ելույթ եմ ունենալու։ Հիմա ինչու՞ եք գալիս ինչ որ բան պարտադրում», – պատասխանել է Ս.Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031