Բաժիններ՝

Իրանի ԶՈՒ-ն հերքել է Թուրքիայի հետ քրդերի դեմ գործողություն իրականացնելու մասին Անկարայի հայտարարությունը

Իրանի զինված ուժերը Թուրքիայի բանակի հետ սահմանին գործողություններ չեն իրականացրել՝ ընդդեմ Քրդական բանվորական կուսակցության (PKK): Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի զինուժի ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեկարչին:

Նախօրեին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ իրենք պայմանավորվել են իրանի հետ՝ շարունակելու գործողություններն ընդդեմ PKK-ի:

Իսկ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մարտի 18-ին հայտարարել էր, թե Անկարան և Թեհրանը առաջին անգամ համատեղ գործողություն են իրականացրել, սակայն իրանական Mehr գործակալությունը, հղում անելով ԶՈՒ Գլխավոր շտաբի իր աղբյուրին, հայտարարել էր, թե իրանական զորքերը որևէ գործողության չեն մասնակցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս