Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 1,5 մլրդ եվրոյով
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) Google ընկերությանը, որը մտնում է Alphabet հոլդինգի մեջ, 1,49 մլրդ եվրոյի չափով տուգանել է գովազդային պարտավորագրերը կազմելիս մրցակցության կանոնները խախտելու համար։
Սա ընկերության նկատմամբ երրորդ տուգանքն է վերջին երկու տարվա ընթացքում: Անցյալ տարի Google-ին 4,3 մլրդ եվրո տուգանք էին դուրս գրել Android շարժական սարքերի համար օպերացիոն համակարգերի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու մեղադրանքներով:
Դրանից մեկ տարի առաջ ԵՀ-ն ընկերությանը 2,4 մլրդ եվրոյով տուգանել էր Google Shopping ծառայությունն առաջմղելիս թույլ տված չարաշահումների համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: