Ռուբեն Ռուբինյանը չի հիշում նախկին որևէ պաշտոնական հայտարարություն, ծրագիր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը չի հիշում նախկին որևէ պաշտոնական հայտարարություն, ծրագիր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ:

Նման պնդում այսօր Ռուբինյանն արեց հանձնաժողովի նիստում կառավարության 2018թ. ծրագրի կատարողականի քննարկման ընթացքում:

Ըստ նրա՝ բնական է, որ երբ պետությունը սկսում է նախաձեռնողական քաղաքականություն վարել, կան տարբեր միջազգային խաղացողներ և այդքան հեշտ չի լինելու. «Սա գործընթաց է և սպասել, որ մի քանի ամսում այն պետք է հաջողությամբ պսկավի, այդքան էլ հեշտ չէ»:

«Մենք հիմա գտնվում ենք շատ կարևոր փուլում, տեղի է ունենում շատ կարևոր գործընթաց, երբ ՀՀ-ն վերաիմաստավորում է արտաքին քաղաքականության ոճը, որով առաջ են տարվում մեր առաջնահերթությունները, և ես շատ կարևորում եմ, որ կառավարություննը, անկախ մեր կուսակցական պատկանելիությունից, ունենա մեր լիակատար աջակցությունը»,- ասաց Ռուբինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031