Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը բանակցություններին Արցախի մասնակցությունը պարտադիր է համարում

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հակամարտության կարգավորման նպատակով պարտադիր է համարում բանակցություններին Արցախի մասնակցությունը:

Հարությունյանը նման տեսակետ հայտնեց Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:

Լրագրողի դիտարկմանը, թե Քոչարյանի կամ Սարգսյանի նախագահ եղած ժամանակ Արցախը որպես բանակցային կողմ չէր մասնակցում, բայց այդ հարցը չէր բարձրացվում, Հարությունյանը նշեց՝ դրա համար էլ որևէ հաջողություն չի արձանագրվել:

«Սակայն միշտ էլ այդ հարցը բարձրացրել ենք: Արցախի իշխանությունները տասնյակ անգամ բարձրացրել են այն հարցը, որ հարցի լուծումը հնարավոր է միայն Արցախի իշխանությունների՝ բանակցային գործընթացին մասնակցելու միջոցով»,-ասաց Հարությունյանը:

Նա, սակայն, հարցի լուծումը տեսնում է Արցախի, նաև Հայաստանի հայրենակիցների որոշմամբ:

Անդրադառնալով Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպմանը՝ Հարությունյանը նշեց, որ 1992-ից մինչ օրս այդպիսի հանդիպումները շարունակվում են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031