Հոնկոնգի բաժնետոմսերի շուկան շուկայական արժեքով առաջ է անցել Ճապոնիայի շուկայից եւ աշխարհում երրորդ տեղը գրավել ԱՄՆ-ից եւ մայրցամաքային Չինաստանից հետո։
«Ղարաբաղյան հակամարտության գոտում առկա ավանդական խնդիրներն ու վտանգները պահպանվել են»,- մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը:
Կարող եք հավատալ, կարող եք չհավատալ ասածիս, որ գործի քննությանը խոչընդոտելու անհրաժեշտություն չկա, բայց դա փաստ է: Կգա մի օր, որ կհրապարակվի մեղադրանքի որոշումը և այդժամ կհամոզվեք, որ ճիշտը մենք ենք:
«Քանի որ այսօրվա իշխանությունը լրատվական և քաղաքական դաշտը դրական զարգացման ծրագրերով լցնելու օրակարգ չունի, ապա այդ օրակարգին փոխարինելու են գալիս PR ակցիաները»:
«2019թ. ապրիլի 3-ին Ռոբերտ Քոչարյանի մանկահասակ թոռնիկին թույլ չեն տվել Քրեակատարողական հիմնարկում տեսակցել պապիկի հետ, և մինչ օրս թույլ չեն տվել, և դա փաստ է, որը կարող են հանգամանորեն ստուգել։ Այդ օրը նրանք գնացել են, սակայն թույլ չեն տվել տեսակցությունը»։
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրը առաջարկել է կոչ անել հոլիվուդյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանին, որպեսզի վերջինս թվիթերյան գրառում անի ու դրդի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Վերջերս «Հաբեր թուրք» (Haber Turk) հեռուստաընկերությունը հարցազրույց էր վերցրել այն հազարավոր թուրք գերեզմանափորներից մեկից, որոնք փորձում են գտնել մեկ դար առաջ ցեղասպանության ժամանակաշրջանից մնացած հայկական գանձերը:
Լոնդոնի ֆինանսական կենտոնի նախագահ Փիթըր Էսթլինը մասնակցել է Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միության կազմակերպած «Բրեքսիթից հետո ֆինանսների և սպասարկման ոլորտներում ուժեղացնել Թուրքիա-Միացյալ Թագավորություն համագործակցությունը» խորագրով քննարկմանը:
Պաշտոնական Մոսկվան հայտարարություն է տարածել, որ Թուրքիայի հետ S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցում պատրաստ է նոր պայմանավորվածության:
Ապրիլի 10-ին Բրյուսելում կայացավ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI) գործադիր կոմիտեի հանդիպումը: Հավաքի օրակարգում էր նաև Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից առաջադրված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:
Սակայն, հարգելի գործընկերներ, իսկ մենք մեզ երբեւէ անկեղծորեն հարց տվել ենք՝ ինչո՞ւ, օրինակ, հենց մեր Վեհաժողովում ռասիստական եւ այլատյաց հայտարարությունների պակաս երբեւէ չկա։ Չկա, որովհետեւ բացի դեկլարատիվ հայտարարություններից ու կոչերից, մեր կառույցը որեւէ գործնական քայլ չի արել, որպեսզի, ինչպես շատ անկեղծորեն նշված է զեկույցում, քաղաքական գործիչները կրեն ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական պատասխանատվություն եւ զերծ մնան գործածելուց ատելության լեզուն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մհեր Սահակյանը նշանակվել է վարչապետի օգնական: Այդ մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից:
Իրանի իշխանությունները հեղեղման սպառնալիքի պատճառով ավելի քան 60 հազար բնակիչների են տարհանում երկրի հարավ-արեւմուտքի Խուզիստանի նահանգի Ահվազ քաղաքից:
Հայկ Ալումյանը ևս մեկ անգամ հերքեց մեղադրանքի կողմի այն պնդումը, թե 0038 հրամանով Երևանի նոր կայազոր է ստեղծվել՝ նշելով, որ այն մեկն է, ու եղել է միշտ, ու շեշտեց, որ դա տոտալ ապատեղեկատվության մի մասն էր։
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հարցաքննվել է մարտի 1-ի գործով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հաստատել է Եվրախորհրդարանի՝ մայիսին կայանալիք ընտրություններին «Միասին՝ հանուն Կատալոնիայի» իր քաղաքական ուժից մասնակցելու մտադրությունը:
«Լավ լուր ունեմ Եվրոպայից». Արմեն Աշոտյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 11-ին՝ ժամը 12:30֊ին:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրապարակել եւ Եվրամիության (ԵՄ) բոլոր երկրներին է ուղարկել հանձնարարականներ ի դեպս առանց գործարքի Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու:
Նոր Զենլանդիայի խորհրդարանն ապրիլի 10-ին հավանություն է տվել մասնավոր կարգով բանակային նմուշի ավտոմատ եւ կիսաավտոմատ զենքի տիրելու գրեթե լիակատար արգելման մասին օրենքին՝ այդ երկրում մզկիթների վրա կատարված հարձակումից մեկ ամսից էլ պակաս ժամանակ անց:
«Պետական մարմնի որևէ աշխատակցի ազատելու հրամանի մեջ չի կարող արձանագրվել, որ վարչապետի հանձնարարությունը կատարելու համար այս կամ այն անձը պետք է ազատվի աշխատանքից»։
2015թ. նոյեմբերին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման պատճառով ծագած ռուս-թուրքական ճգնաժամից հետո երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը գրեթե զրոյական մակարդակի էր հասել։
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ապրիլի 8-ին ն այցելեց Լոս Անջելեսի քաղաքապետարան, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Էրիկ Գարսեթիի (Eric Garcetti) հետ:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որը գլխավորում է Nur Otan իշխանության կուսակցությունը, կազմակերպությանը կոչ է արել օպերատիվորեն անցկացնելու համագումար եւ առաջադրելու թեկնածուի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում այսօր ելույթ ունեցավ ու եվրապատգամավորների հարցերին պատասխանեց Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Նույնիսկ տոնացույցում քաղաքացու օրը նշելու տոն սահմանելու որոշումը որեւէ որոշակիություն չի մտցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքում:
Սահմանները պարեկող ուղղաթիռ է կործանվել Իրանի Արեւմտյան Ատրպատականի նահանգում:
«Երբ խոսում ենք սպասելիքների մասին՝ ՀՀ վարչապետը շատ խրոխտ, հպարտ խոսում է այն մասին, որ Հայաստանում հիպոթեքային վարկերի բում է, բայց ինչո՞ւ չի ասում, որ 37 տոկոս սպառողական վարկերի աճ է գրանցվել: Հիպոթեքային վարկը տուն գնելու առումով հաջող վարկավորման տեսակ է, բայց սպառողական վարկը օրվա կարիքները հոգալու խնդիր է լուծում: 37 տոկոս աճ է գրանցվել, այստեղ ի՞նչ լավատեսություն»,- հավելեց նա:
Ա.Աշոտյանի նշած դեպքի վերաբերյալ Ա.Սիմոնյանն ասաց. «Խոսքը գնում է այն մասին, երբ իրենց լավ իշխանության ժամանակահատվածում արհեստավարժ պատգամավորներից մեկը՝ Առաքել Մովսիսյանը, զանգահարել էր ինձ, ես պարոն Աշոտյանին խնդրել եմ, որ ինքը ճշտի՝ արդյոք ո՞վ է ուղղորդել պարոն Առաքել Մովսիսյանին և ո՞վ է տվել իմ համարը, և նա խոստացել էր ճշտել, բայց տենց էլ չճշտեց ու ինձ չասեց մեծ հաշվով։ Հիմա կարող է շահարկել, իր ուզած ձևով ներկայացնել, բայց ես այնուամենայնիվ համարում եմ, որ ճիշտ չի քաղաքական դաշտում մեկս մյուսի նկատմամբ վիրավորանք հնչեցնել»։
ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: