ԱՄՆ կոնգրեսականը Քիմ Քարդաշյանին համարում է Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման «գաղտնի զենք»

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրը առաջարկել է կոչ անել հոլիվուդյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանին, որպեսզի վերջինս թվիթերյան գրառում անի ու դրդի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա խոսել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում:

«Կարծում եմ մեր սփյուռքի ներսում մենք ունենք գաղտնի զենք, որը կարող է դրդել նրան (խմբ.- Դոնալդ Թրամփին) ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք պետք է բոլորս թվիթերի միջոցով գրառում անենք և խնդրենք նրան, որպեսզի վերջինս հորդորի նախագահին քայլ ձեռնարկել այդ ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ավելի քան 70 անդամ միացել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Գուս Բիլիրակիսի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը: Նախագիծը միտված է Հայոց ցեղասպանության հերքումը մերժելուն, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հիշատակմանը, Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման կարևորությանը նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու առումով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930