ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 9-ին հեռախոսային բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հավաստել է, որ երկրի Ինքնապաշտպանության ուժերի հինգերորդ սերնդի F-35A ռմբակոծիչ-կործանիչը, որն ապրիլի 9-ին կորել էր ռադարների էկրաններից, Խաղաղ օվկիանոսն է ընկել Աոմորի հյուսիսային պրեֆեկտուրայի շրջանում:
Վենեսուելայի 20-ից ավելի նահանգներ են լույս ապրիլի 10-ի գիշերը մնացել առանց էլեկտրականության:
«Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին միջնորդ երկրների հայտարարություններն Ադբեջանում, կարծես թե, այդքան էլ լուրջ չեն ընդունել, ճիշտ հակառակ գործընթացի են անցել: Համանախագահ երկրներն իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլեր պետք է ձեռնարկեն, հակառակ դեպքում տեղեկատվական դաշտում առկա լարվածությունը շատ արագ կտեղափոխվի սահմանագիծ»:
Տիրանայի օդանավակայանում զինված մարդիկ՝ կամուֆլյաժով եւ դիմակներով, հարձակվել են «Ավստրիայի ավիագծեր» ընկերության ինքնաթիռի վրա եւ մի քանի միլիոն եվրո գողացել ինքնաթիռից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ, հայտարարել էր, որ «հակատրանսգենդերային» աղմուկն իրենց դեմ կազմակերպված արշավ էր ԲՀԿ-ի կողմից, պետք է համարժեք պատասխան տալ։
Եվրամիության (ԵՄ) 27 երկրների ղեկավարներն ապրիլի 10-ին Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ կքննարկեն Brexit-ի հետ կապված իրադրությունը:
Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» աջ կուսակցությունը Իսրայելի խորհրդարանական ընտրություններում 3,4 մլն ձայների հաշվումից հետո առաջ է անցել «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքից։
Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։ Իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ լրացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին: 2018թ. ապրիլի 9-ին ավարտվեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, ու այդ օրը հանդիսավոր երդմնակալությամբ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնեց Արմեն Սարգսյանը (նրան ԱԺ-ն ՀՀ նախագահ էր ընտրել դեռ մարտի 2-ին):
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հաճախ է անդրադառնում արցախյան հակամարտության կարգավորման հարցում հայտնի «մադրիդյան սկզբունքներին» եւ ընդգծում դրանք պարզաբանելու հարցը:
«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլի 8-ի երեկոյան ԱԺ-ում տեղի է ունեցել վարչապետի եւ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը, որի ընթացքում եղել են բավականին լուրջ խոսակցություններ:
Ուշագրավն այն է, որ ներկայիս իշխանությունը, որ ժամանակին ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում այդքան սուր քննադատում էր նախկին իշխանությանը՝ նույն Սամվել Ալեքսանյանին մենաշնորհներ տալու համար, այսօր ինքն է նույն գործարարին խրախուսում, նրա հետ անշարժ գույքի գործարք էկատարել՝ առանց մրցույթի հայտարարման՝ մեկ անձից գնում կատարելու միջոցով:
«Պարո՛ն վարչապետ, չարիքը Ձեզ պատվի չառնող մաքսային ծառայողը չի։ Չարիքն այն պաշտոնյան է ով Ձեր գալու կապակցությամբ հրահանգել էր փակել Նորագավիթի տերմինալի թեթև մարդատար ավտոմոբիլների համար նախատեսված մուտքը, որ մարդիկ չգան, «իդեալական աշխատող մաքսայինի» աշխատանքը չխանգարեն»:
«Դա պրովոկացիա էր ընդդեմ ԲՀԿ-ի». Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին:
«Պարոն Փաշինյանը լավ հասկանում է, որ մեկ-երկու տարի անց ՀՀ բնակչությունը կցանկանա տեսնել, զգալ կոնկրետ պտուղներ նրա իշխանությունից` նյութական վիճակի բարելավում, աշխատավարձերի բարձրացում, ներդրումների ակտիվացում, որպեսզի աշխատի տնտեսությունը, որպեսզի մարդիկ ավելի լավ ապրեն»:
Թուրքիայի փաստաբանների միության նախագահ Մեթին Ֆեյզիօղլուն Խոջալուի դեպքերի տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հակահայկական ելույթով էր հանդես եկել:
Կարելի է պնդել, որ պարտիզանական ջոկատների շտաբը լավ չաշխատեց, դրա համար էլ այս կրակոցները, ականների պայթյունները մնացին լոկ օդի տատանումներ՝ չստեղծելով անհրաժեշտ հող խոսքի ազատության հանդեպ պատժիչ ջոկատների մուտքի համար։
Ի պատասխան Ալեն Սիմոնյանի բաց նամակին՝ քիչ առաջ Արմեն Աշոտյանը հերթական գրառումն է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ապրիլի 9-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկին:
«Գնացքը, որ Երևանից նստեց, գնաց Գյումրի, իր արա՞ծն էր, որ շենքերի բացումներին մասնակցում է, իր օրո՞ք է դրանց հիմնարկեքն արվել, ի՞նչ է արել։ Բա որ Հանրապետականն այդքան վատն է, ինչո՞ւ է գնում Բրյուսելում ու Ստրասբուրգում ՀՀԿ-ի արած գործի գլխին կանգնում՝ որպես թամադա, բավական չէ՞ խալխի սեղանի գլխին թամադա կանգնի»։
«Այստեղ մի հետաքրքիր բան կա՝ ինչի՞ համար է այդ ամեն ինչը սկսվել: Եթե մենք հետ ենք գնում, ուրեմն բոլորի համար պետք է հետ գնանք: Իսկ բոլորի համար հետ չի գնացվել, և բոլորի համար քրեական գործեր չեն բացվում: Այդ դեպքում ինչո՞ւ է ընտրողական մոտեցում տեղի ունենում, կամ ինչո՞վ է դա պայմանավորված»
2019թ. հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ Ռազմինֆոյի մասնագետներին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 8 կորստի մասին, որից 3-ը մարտական, 4-ը ոչ մարտական։ Եւս մեկ կորստի պատճառներն անհայտ են։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու պլանները՝ ի պատասխան Եվրամիության կողմից իր արդյունաբերության սուբսիդավորման:
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում բրիֆինգի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ այսօրվա դատական նիստը հետաձգվել է՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 9-ին Բեռլինում կայացած աշխատանքային նախաճաշի ընթացքում քննարկել են Brexit-ի հետաձգման հարցը:
Ճապոնիայում կորել է Ինքնապաշտպանության օդուժի հինգերորդ սերնդի F-35A կործանիչ-ռմբակոծիչը:
Վրաստանի Լայտուրի քաղաքատիպ ավանում (Գուրիայի տարածաշրջան) այրվում է անտառը:
Թուրքիայի Քոջաելի նահանգի Չայիրովա շրջանում գտնվող Ճապոնական «Honda» ավտոարտադրող կոնցերնի գործարանը մինչև 2021թ.-ը կդադարեցնի իր գործունեությունը։ Այդ մասին հայտարարություն է տեղադրվել ընկերության պաշտոնական կայքում։