«Շատ շուտով հնարավորություն կունենանք ծանոթանալու ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի մտքերին: Կլինի անդրադարձ կատարված ու առաջիկայում սպասվող իրադարձություններին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ապրիլի 2-ին ՀՀ երրորդ նախագահի՝ Եռաբլուրում ոչ մի հարցի չպատասխանելու որոշմանը:
Լրագրողների վարչապետ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե շարունակո՞ւմ է պնդել, որ Նորագավիթի մաքսատան աշխատակիցը պետք է հեռացվի աշխատանքից, քանի որ այդտեղ իրավական հարց կա։
Դատական գործերը չերկարաձգելու և դրանք ժամկետների մեջ քննելու համար, Գագիկ Հարությունյանը նշեց, որ տարեկան ամփոփագրում ներկայացրել են 18 ուղղություններ, որոնք կարող են որոշակի արդյունքներ ապահովել։ ԲԴԽ-ն նաև կարևորել է էլեկտրոնային արդարադատության փուլային ներդրման համակարգը, դրա հետ կապված արդեն կա մշակված հայեցակարգ, և այս տարի կներդրվի առաջին փուլը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից C-400 ռուսական զենիթահրթիռային համալիրների հնարավոր գնումը, նշելով, որ Ռուսաստանը պատրաստ է եւ հնարավորություններ ունի ընդլայնելու ռազմատեխնիկական համագործակցությունն Անկարայի հետ։
«Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին մինչեւ ապրիլի 19-ը իր թեկնածությունները կառաջարկի արտաքին գործերի, պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ Անվտանգության ծառայության (ՈւԱԾ) եւ Գլխավոր դատախազության (ՈւԳԴ) ղեկավարների պաշտոնների համար, քանի որ այդ պաշտոնները նախագահի քվոտաներն են:
«Ես իմ այցելությունները միանձնյա չեմ կատարում: Ռոբերտ Քոչարյանը խցում միանձնյա է և այստեղ եղած վեճի մասով մենք անհավասար պայմանների մեջ ենք գտնվում նրա հետ»:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է միջազգային օգնություն ստանալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ)։
Նյու Յորքի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Բրուքլինի շրջաններից մեկում կարմրուկ հիվանդության 300 գրանցված դեպքի կապակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի նախարար Լյուբոմիր Մետնարին:
Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգ կատարելիք այցի օրակարգի վերաբերյալ:
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության անդամ են հանդիսանում մոտ 100 կուսակցություն շուրջ 50 երկրներից՝ Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Ասիայից եւ Աֆրիկայից։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայրենիք չի վերադառնա, քանի որ այստեղ նրան բանտն է սպասում:
Առաջին՝ Արցախի օդային տարածքը պետք է բաց լինի միջազգային թռիչքների համար։ Այս համատեքստում կարևորում ենք Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը, որը հնարավորություն կտա նաև իրացնելու մարդու հիմնարար իրավունքները, հատկապես՝ ազատ տեղաշարժի իրավունքը։ Համոզված եմ, որ այդ դեպքում տարածաշրջանի հաղորդակցային կարողությունները կընդլայնվեն, իսկ Արցախի զինված ուժերը կերաշխավորեն մեր օդային տարածքի անվտանգությունը:
Հանրային կյանքում սկսվել է քննարկումների, տեսակետների բախումների, կարծես թե վերջ չունեցող փուլ: Սա լավ է, մյուս կողմից՝ այն կարիք ունի հստակ խաղի կանոնների։
Միացյալ Նահանգների Boeing ընկերությունը յոթնամյա ժամանակամիջոցում առաջին անգամ ամսվա ընթացքում 737 ընտանիքի ոչ մի մարդատար ինքնաթիռ չի վաճառել:
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի նահանգում առնվազն տասը մարդ է զոհվել արեւադարձային անձրեւների պատճառով, որոնք տարածաշրջանում սկսվել են ապրիլի 8-ին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ամերիկա-մեքսիկական սահմանին արգելապատի հատվածների կառուցման պարտավորագրեր է կնքել երկու մասնավոր ընկերությունների հետ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ապրիլի 10-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։
Հարավային Կորեան դիտարկում է երկրի նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի գագաթնաժողովի անցկացման հնարավորությունն ապրիլի վերջին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սարգիս Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից:
Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 9-ին հեռախոսային բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հավաստել է, որ երկրի Ինքնապաշտպանության ուժերի հինգերորդ սերնդի F-35A ռմբակոծիչ-կործանիչը, որն ապրիլի 9-ին կորել էր ռադարների էկրաններից, Խաղաղ օվկիանոսն է ընկել Աոմորի հյուսիսային պրեֆեկտուրայի շրջանում:
Վենեսուելայի 20-ից ավելի նահանգներ են լույս ապրիլի 10-ի գիշերը մնացել առանց էլեկտրականության:
«Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին միջնորդ երկրների հայտարարություններն Ադբեջանում, կարծես թե, այդքան էլ լուրջ չեն ընդունել, ճիշտ հակառակ գործընթացի են անցել: Համանախագահ երկրներն իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլեր պետք է ձեռնարկեն, հակառակ դեպքում տեղեկատվական դաշտում առկա լարվածությունը շատ արագ կտեղափոխվի սահմանագիծ»:
Տիրանայի օդանավակայանում զինված մարդիկ՝ կամուֆլյաժով եւ դիմակներով, հարձակվել են «Ավստրիայի ավիագծեր» ընկերության ինքնաթիռի վրա եւ մի քանի միլիոն եվրո գողացել ինքնաթիռից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ, հայտարարել էր, որ «հակատրանսգենդերային» աղմուկն իրենց դեմ կազմակերպված արշավ էր ԲՀԿ-ի կողմից, պետք է համարժեք պատասխան տալ։
Եվրամիության (ԵՄ) 27 երկրների ղեկավարներն ապրիլի 10-ին Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ կքննարկեն Brexit-ի հետ կապված իրադրությունը:
Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» աջ կուսակցությունը Իսրայելի խորհրդարանական ընտրություններում 3,4 մլն ձայների հաշվումից հետո առաջ է անցել «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքից։
Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։ Իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները։