
Չինաստանում կառուցել են աշխարհի ամենամեծ օդանավակայանը

Պեկինում ավարտվել է աշխարհի ամենամեծ օդանավակայանի՝ Դասինի շինարարությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Օդանավակայանը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից 46 կմ հեռավորության վրա, իսկ տարածքը մեկ միլիոն քառակուսի մետր է: Օդանավակայանը համարվում է «ամենաբարդ ինժեներական նախագիծն աշխարհում»:
Այն շահագործման կհանձնվի 2019թ. սեպտեմբերի 30-ին:
Շենքի ձևը հիշեցնում է փյունիկի: Ճարտարապետները ցանկանում են նոր օդանավակայանի շենքը կապել արդեն գոյություն ունեցող օդանավակայանի՝ Շոուդուի հետ, որի ձևը հիշեցնում է մեկ այլ առասպելական կենդանու` չինական վիշապի: