Իրանը հուլիսի 7-ից հետո կրճատում Է միջուկային գործարքի շուրջն իր պարտավորությունները. Tasnim
Իրանը հուլիսի 7-ից հետո կշարունակի կրճատել իր պատավորություններն իրանական միջուկային ծրագրի շուրջը Համատեղ համակարփակ պլանի գործողությունների (ՀՀՊԳ) շրջանակներում՝ չնայած INSTEX եվրոպական միջբանային մեխանիզմի գործարկմանը: Այս մասին հուլիսի 1-ին հաղորդել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Նշվում է, որ միջուկային գործարքի մասնակից եվրոպական երկրների գործողությունները, ներառյալ INSTEX-ի գործարկումը, բավական չէ համաձայնագրի շրջանակներում Իրանի շահերն ապահովելու համար: ՀՀՊԳ-ի շրջանակներում պարտավորությունների կատարման կրճատման երկրորդ փուլի իրականացման մասին մի քանի օրվա ընթացքում կհայտնի Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը:
Հունիսի 28-ին Վիեննայում կայացած հանիպմանը Եվրամիության երկրները հաստատել են INSTEX միջբանկային մեխանիզմի գործարկումը, որը տեսականորեն հնարավորություն կընձեռի Իրանի հետ հաշվարկներ իրականացնել՝ շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները եւ այն պայմաններում, երբ Թեհրանն անջատված է SWIFT-ից (տեղեկատվության հաղորդման եւ վճարումների կատարման միջազգային միջբանակյին համակարգից):
Սակայն առայժմ INSTEX-ը ներառում է սոսկ ԵՄ-ի երկրների մի մասը եւ տարածվում է դեղորայքի եւ պարենի առեւտրի վրա, որոնց չեն վերաբերել ԱՄՆ-ի սահմանափակիչ միջոցները, բայց չեն կարողացել կանոնավորապես մատակարարվել Իրանին երկրի բանկային մեկուսացման պատճառով: Թեհրանը հայտարարում է, որ ֆինանսական հաշվարկների այդ մեխանիզմի լիարժեք աշխատանքի համար Եվրամիությունը պետք է իրանական նավթ գնի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: