
Իրանի հարստացված ուրանի պաշարները գերազանցել են միջուկային գործարքի նախատեսած սահմանաքանակը. Fars

Հարստացված ուրանի պաշարները, որոնք ունի Իրանը, գերազանցել են 300 կիլոգրամը՝ այն առավելագույն ծավալը, որը թույլատրված է աշխարհի տերությունների հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը համաձայնագրով:
Հուլիսի 1-ին այս մասին հաղորդել է Fars գործակալությունը՝ վկայակոչելով մ աղբյուր, որը ծանոթ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերջին տվյալներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: