Բաժիններ՝

Դուբայի շեյխի կինը փախել է ամուսնուց իր հետ տանելով որդուն և դստերն ու ավելի քանի 30 մլն ֆունտ գումար

Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, լքել է ամուսնուն և իր հետ վերցրել երկու երեխային ու ավելի քան 31 մլն ֆունտ:

Ինչպես հաղորդում է բրիտանական «The Sun» պարբերականին, արքայադուստրն, ում չեն տեսել փետրվարից ի վեր, երկու երեխայի հետ փախել է Գերմանիա:

Նշվում է, որ շեյխ ալ Մաքթումը նամակ է գրել՝ դրանում կնոջը մեղադրելով դավաճանության և դավադրություն կազմակերպելու համար: Հավանաբար, արքայադուստր Հայան, փորձելով խուսափել ամուսնու պատժից, անմիջապես ապաստան է խնդրել Գերմանիայում, ինչպես նաև ամուսնալուծության հայց ներկայացրել:

Դա իր հերթին դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել Արաբական Միացյալ Էմիրությունների և Գերմանիայի հարաբերություններում:

Դուբայի շեյխը զբաղեցնում է նաև ԱՄԷ-ի վարչապետի և փոխնախագահի պաշտոնները: Շեյխը գերմանական իշխանություններին խնդրել է հետ վերադարձնել 45-ամյա կնոջը, իրենց 7-ամյա որդուն՝ Զայեդին, և 11-ամյա դստերն՝ Ալ Ջալիլային, սակայն մերժում է ստացել:

Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ արքայադուստրը Գերմանիա է փախել, քանի որ մտածել է, որ Մեծ Բրիտանիա փախչելու դեպքում իշխանություններն իրեն հետ կվերադարձնեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս