
Թուրքիայում Գյուլենին հարելու մեղադրանքով ձերբակալվել է 137 անձ

Ստամբուլում, Իզմիրում, Քոջաելիում և Քոնիայում հուլիսի 2-ի առավոտյան ժամերին թուրքական ոստիկանական ուժերի իրականացրած գործողությունների շրջանակներում Ֆեթուլլահ Գյուլենի քարոզած գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով 137 անձ է ձերբակալվել:
Ինչպես հաղորդում է թուրքական «Hurriyet»-ը, հարցաքննության նպատակով Ստամբուլում ձերբակալվել է 40 զինվորական:
Իզմիրում, Քոնիայում և Քոջաելիում ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է 97-ի: Նրանք մեղադրվում են Գյուլենի քարոզած գաղափարներին հարելու մեջ:
Պաշտոնական Անկարան չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին մեղադրում է 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Գյուլենը երկար տարիներ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում, սակայն դեռևս որոշակի ազդեցություն ունի Թուրքիայում: