Բաժիններ՝

Ալժիրի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել. Al Arabiya

Ալժիրի Ազգային ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահ Մուադ Բուշարեբը հրաժարական է տվել: Հուլիսի 2-ին այդ մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը: Հայտնի է, որ խորհրդարանի աշխատանքը հետագա 15 օրվա ընթացքում կղեկավարի Աբդարռազաք Թարիշը: Բուշարեբի պաշտոնաթողության պատճառների մասին չի հաղորդվում:

Ապրիլի 2-ին Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան պաշտոնաթող եղավ բազմահազարանոց բողոքների ֆոնին: Պետության ժամանակավոր ղեկավար Աբդելքադեր Բենսալեհի լիազորությունների ժամկետը լրանում է հուլիսի 9-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031