«Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ, բացառվում է». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վեթինգ, անցումային արդարադատություն, կոռուպցիա չկա, անկախ դատարաններ, աղքատությունը ձեր գխում է և այլն, պարզ չի դեռ, որ այդ ամենը գցվում է ձեզ զբաղացնելու համար։ Մոռացեք այդ ամենը, չկա տենց բան, դա ինչ-որ բան անելու տպավորություն ստեղծելու համար է։

Վեթինգը դարձրել են քաղաքականութեյան հիմք, բայց պարզվում է անգամ մի պրիմիտիվ հայեցակարգ չունեն։ Նույնը մյուս ոլորտներին է վերաբերվում։

Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ, բացառվում է։ Ընդամենը ուշադիր լսեք, թե ինչ են խորհրդարանում խոսում, ինչ մակարդակ է, ինչ ոճ է …։

Իշխանության մեջ հայտնված պատահական մարդիկ չեն կարող ոչ մի բան անել. ոչ աշխարհայացք ունեն, ոչ գաղափար, ոչ փորձ։

Բնության մեջ նման բան չի լինում, որ փողոցից ամբոխ գա ու երկիր սարքի։

Վաղ, թե ուշ, դա բոլորի համար պարզ է լինելու, ավելի լավ է դա շուտ հասկանանք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031